Տարածաշրջան17:53, 11 Հոկտեմբեր 2019
Ի պատասխան թուրքերի հարձակումներին՝ քրդերը հրետակոծում են Թուրքիայի սահմանամերձ շրջանները

Սիրիայի քրդական ուժերը շարունակում են հրետակոծել թուրք-սիրիական սահմանին գտնվող թուրքական բնակավայրերը։ Այս անգամ հրետակոծվել է սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանը, ինչի հետևանքով սպանվել է 2 քաղաքացիական անձ, ևս 2-ն էլ վիրավորվել են։
Թուրքական աղբյուրը նշում է, որ Սիրիայի տարածքում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից ի վեր, քրդերի հրետակոծությունների հետևանքով սպանված քաղաքացիական անձանց թիվը հասել է 7-ի։
Ավելի վաղ Սիրիայի քրդական ուժերը, որոնց թուրքերն ահաբեկչական են համարում, կրակ էին բացել Մարդինի, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանին գտնվող Աքչաքալե և Ջեյնարփընար շրջանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |