Տարածաշրջան16:24, 10 Հոկտեմբեր 2019
Թուրքական ներխուժմանն ընդառաջ հայ ընտանիքները հեռացել են Թել Աբյադից․ ԱԳՆ ներկայացուցիչ

Թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող Թել Աբյադ բնակավայրում ապրող 16 հայկական ընտանիքներից 13-ը ինքնակամ հեռացել են և ցամաքային ճանապարհով տեղափոխվում են դեպի Հասակե քաղաք: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է Արտգործնախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, հայերը Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում հիմնականում բնակվում են Կամիշլի քաղաքում, որտեղ այս պահին կա 400-420 ընտանիք, կամ մոտ 3 հազար հայ:
«Կամիշլին երեկ մեկ անգամ ենթարկվել էր հրթիռակոծության, բայց Կամիշլիի հիմնական մասը գտնվում է Սիրիայի իշխանությունների տիրապետության ներքո, այնպես որ չեմ կարծում, որ թուրքական ներխուժումը հասնի մինչև սիրիական իշխանությունների տիրապետության տակ գտնվող շրջաններ», - նշեց Մելքոնյանը՝ շարունակելով․ ֊ «Դամասկոսում մեր դեսպանությունը մշտական կապի մեջ է համայնքի ղեկավարության հետ, և նրանք այս պահին տարհանման ցանկություն չունեն, քանի որ այդպիսի վտանգ դեռևս չեն զգում»:
ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծեց, որ հաշվի առնելով զարգացումների անկանխատեսելի բնույթը, Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը և Հալեպում գլխավոր հյուպատոսությունը մշակում են բոլոր հնարավոր տարբերակները, և եթե տարհանման անհրաժեշտություն առաջանա, դա կկատարվի:
«Այլ հարց է Թել Աբյադը, որտեղ 16 հայ ընտանիք կա և որը ենթարկվել էր ռմբակոծությունների և թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկն է: Այնտեղ տուժածներ չունենք, բայց այսօր առավոտյան մեր ստացած տեղեկությունների համաձայն այդ 16 ընտանիքից 13-ը տարհանվել են՝ դուրս են եկել դեպի Հասակե ցամաքային ճանապարհով», - նշեց Մելքոնյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող որոշ քաղաքներում հակաթուրքական բողոքի գործողություններ են կազմակերպվել՝ ի պատասխան Չավուշօղլուին։

Ահմեդ Արսլանը տեղեկացրել է, որ տեխնիկական խմբերը երկու երկրների սահմանին էլ՝ թե Կարսում և թե Իգդիրում, աշխատանքներ են տանում։

«Աբդուլհամիդ հան»-ը հորատման աշխատանքներ կիրականացնի Միջերկրական ծովում:
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
«Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով»։
Կարո Փայլանը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել:
Աթիլա Յեշիլադա. «Ենթադրենք, Ռուսաստանից 50 միլիարդ դոլար եկավ։ Դա կօգնի՞ նախագահ Թայիփ Էրդողանին ընտրություններում հաղթել։ Չի՛ օգնի»։
Բանակցությունների նախաձեռնողն ԱՄՆ-ն է, իսկ նպատակը՝ «F-16»-երի մատակարարումը և արդիականացումը ամենասեղմ ժամկետներում իրականացնելը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |