Քաղաքական10:35, 10 Հոկտեմբեր 2019
Եվրամիությունը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ռազմագործողությունները Սիրիայում
Եվրամիության երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել են դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
ԵՄ-ի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչության հայտարարության մեջ ասվում է.
«ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային վերջ տալ միակողմանի ռազմական գործողությանը: Հյուսիս-արևելքում տեղի ունեցող նոր բախումները կխաթարեն տարածաշրջանի կայունությունը և պատճառ կդառնան մարդկանց տառապանքների և տեղահանության»:
Նշվում է, որ Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգության գոտի կոչված տարածքը, ուր պետք է վերադառնան սիրիացի փախստականները, հնարավոր չէ, որ կհամապատասխանի ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարության կողմից սահմանված միջազգային չափանիշներին:
«Փախստականների վերադարձը պետք է անվտանգ և պատվաբեր լինի: Ժողովրդագրական պատկերը փոխող բոլոր նախաձեռնությունները չեն ընդունվելու»,-նշված է ԵՄ համատեղ հայտարարության մեջ:
ԵՄ-ն նկատել է տվել, որ Թուրքիայի միակողմանի ռազմագործողությունները վտանգի տակ են դնում կոալիցիոն ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ունեցած ձեռքբերումները և փաստորեն հող նախապատրաստում ԻՊ-ի հզորացման համար:
Ռազմական գործողությունների մեկնարկից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Նա ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգությա գոտու համար ԵՄ-ն նյութական աջակցություն չի ցուցաբերելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԱԶԿ-ի Ստամբուլի քաղաքապետի թեկնածուն ԺՀԿ-ի թեկնածուին և ներկայիս քաղաքապետին մեղադրել է անգործության մեջ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում իր կանխատեսումներն է ներկայացրել Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքներին։
Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |