10:07, 10 Հոկտեմբեր 2019
Թուրքիայի օդուժը թուրք-սիրիական սահմանից 30կմ խորացել է դեպի Սիրիայի տարածք

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություններ է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքի մասին: Ըստ Twitter-ում արված գրառման՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են շարժվել դեպի Եփրատ գետի արևելյան հատված։
Մինչ այս պահը կրակի տակ է առնվել քուրդ գրոհայինների 181 հենակետ։ Օդային հարվածներից բացի մարտի մեջ են մտել նաև թուրքական զինուժի ցամաքային ուժերը։
Նշվում է, որ գործողության շրջանակներում Թուրքիայի օդային ուժերը թուրք-սիրիական սահմանից 30կմ խորացել են դեպի Սիրիայի տարածք։ Հաղորդվում է թիրախավորված դիրքերը հաջողությամբ գրավելու մասին: Օպերացիայի ընթացքում օգտագործվում են F-35 կործանիչներ և տանկեր։
Միջազգային այդ թվում և քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողությունների հետևանքով արդեն զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Թուրքական լրատվամիջոցները չեն հաստատում այդ տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ եթե Թուրքիան անցնի թույլատրելի սահմանը, ապա Վաշինգտոնը կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |