15:00, 10 Հոկտեմբեր 2019
Ռուսաստանի ու Իրանի արձագանքը՝ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը

Իրանը և Ռուսաստանը արձագանքել են նախօրեին Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գոծողությունը:
Իրանի արտգործախարարությունը, մտահոգություն հայտնելով տեղի ունեցող դեպքերի առնչությամբ, Թուրքիայից պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում և զորքը հետ քաշել։
Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ, մեկնաբանելով սկսված ռազմական գործողությունը, նշել է, որ խնդիրը պետք է լուծվի միայն Թուրքիայի և Սիրիայի երկխոսության միջոցով։
Լավրովը, հիշեցնելով 1998թ.-ին Թուրքիայի և Սիրիայի միջև ձեռքբերված Ադանայի պայմանագիրը, որով նախատեսվում է 2 երկրների համատեղ գործողությունների իրականացում ահաբեկչական կառույցների դեմ պայքարում, ընդգծել է, որ համատեղ պայքարի իրականացմանը խոչընդոտեցին ԱՄՆ-ն, և վերջինիս գլխավորությած դաշնակցային ուժերը։
Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ եթե Թուրքիան անցնի թույլատրելի սահմանը, ապա Վաշինգտոնը կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում վերասհկողության տակ առնել, նույնսիկ չվերթներ են հետաձգվել։
Իզմիրում մոլեգնող հրդեհների դեմ միջամտություն է ցուցաբերվում 4 ինքնաթիռով, 14 ուղղաթիռով, 106 հրշեջ մեքենայով և ավելի քան 1000 հոգանոց անձնակազմով։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը կարևոր հայտարարություն է արել Թուրքիային «Eurofighter Typhoon» կործանիչների վաճառքի գործընթացի վերաբերյալ։
Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։
Աղբյուրն ընդգծում է, որ Մեծ Բրիտանիայում բնակվում է մոտ կես միլիոն թուրք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |