• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 04:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:21, 08 Հոկտեմբեր 2019

Ի՞նչ կարծիք ունի Թուրքիայի ընդդիմությունը Սիրիայում քրդերի դեմ նոր ռազմական օպերացիա սկսելու մասին

Ի՞նչ կարծիք ունի Թուրքիայի ընդդիմությունը Սիրիայում քրդերի դեմ նոր ռազմական օպերացիա սկսելու մասին

Թուրքիայի ընդդիմությունը մտահոգված է երկրի ղեկավարության կողմից Սիրիայում քուրդ զինյալների դեմ նախապատրաստվող նոր ռազմական գործողության առնչությամբ:

Նախօրեին Սպիտակ տունը, ինչպես նաև թուրք մի շարք պաշտոնյաներ հայտարարեցին, որ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողություն է սկսելու Եփրատ գետի արևելյան հատվածում քուրդ զինյալների դեմ։ Մինչ այդ էլ Վաշինգտոնը հայտարարել էր, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Եփրատ գետի արևելյան հատվածը՝ դրանով փաստացի «կանաչ լույս» վառելով թուրքերի առաջ: Վերջիններս քուրդ զինյալներին համարում են ահաբեկիչներ։

Թուրքիայի իշխանությունների կողմից նախաձեռնվող նոր ռազմական գործողության վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) խմբակցության փոխնախագահ Սարուհան Օլուչը։ Ըստ նրա՝ ռազմական գործողությունը ոչ մի կերպ «հանգստություն և կայունություն չի բերի Սիրիային»։ Նա նշել է, որ Սիրիայում առկա խնդիրները պետք է լուծել ոչ թե ռազմական, այլ ժողովրդավարական  ճանապարհով։

Իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP)։ Մասնավորապես քեմալական պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Սեզգին Թանրըքուլուն հարցադրում է արել իշխանություններին՝ արտահայտելով իր դժգոհությունը:

«Ցավոք, կառավարությունը, 8 տարի  միջամտելով Սիրիայի պատերազմին, այդ երկիրը  ամայացրել է։ Այժմ գտնվում ենք նոր պատերազմի շեմին: Ո՞ւմ հողի վրա և ո՞ւմ համար եք ստեղծելու այդ անվտանգության գոտին»,-ասել է պատգամավորը՝ ավելացնելով, որ  Թուրքիայի նոր ռազմական գործողությունը Սիրիայում կլինի խիստ սխալ քայլ։

Աղբյուր`    Haber 7

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
15:49, 22 օգոս
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
14:28, 21 օգոս
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:48, 21 օգոս
Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}