Քաղաքական17:05, 08 Հոկտեմբեր 2019
Փայլանն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ծրագրած ռազմական օպերացիային
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) անդամ Կարո Փայլանը Twiiter-ում անդրադարձել է Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվելիք ռազմական գործողություններին: Փայլանի գրառումը՝ ստորև.
«Երկիրը խաղալիք եք դարձրել Թրամփի ու Պուտինի ձեռքին:
Բայց եթե հաշտվենք ու առաջ ընթանանք ժողովրդավարությամբ, ապա դուրս կգանք այս իրավիճակից:
Եթե պատերազմենք, բոլորս ենք տանուլ ենք տալու: Եթե հաշտվենք, բոլորս ենք շահելու»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցից հետո հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածը, որտեղ Թուրքիան առաջիկայում պատրաստվում է ռազմագործողություններ սկսել քրդերի դեմ։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արդեն հայտարարվեց թուրքական առաջին ստորաբաժանումների կողմից թուրք-սիրիական սահմանը հատելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում Հայոց ցեղասպանության առնչությամբ միջազգային արձագանքները դատապարտող հայտարարություն է հրապարակել։
«Թուրքիայի պատվիրակությունը գլխավորել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |