• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Հուլիս, 2025
Երկուշաբթի 06:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:37, 04 Հոկտեմբեր 2019

Պոլսի հայոց պատրիարքարանը չի բողոքարկի Թուրքիայի պարտադրած սահմանափակումը

Պոլսի հայոց պատրիարքարանը չի բողոքարկի Թուրքիայի պարտադրած սահմանափակումը

Նախօրեին Պոլսի հայոց պատրիարարքարանում տեղի է ունեցել նախաձեռնարկ մարմնի անդամների և հիմնադրամների ղեկավարների նիստ, որի ընթացքում  որոշում է կայացվել չբողոքարկել Թուրքիային ներքին գործերի նախարարության կողմից սեպտեմբերի 23-ին պատրիարքարան ուղարկված նոր կանոնագիրը։ Նշենք, որ պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար կանոնագրի (կանոնադրության) մեջ սահմանված նոր պայմաններից խնդրահարույցը արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրման արգելքն է։

Նիստից հետո նախաձեռնարկ մարմնի կողմից արվել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.

«Հոկտմեբերի 3-ին տեղի ունեցած քննարկմանը ներկա գտնվող բոլոր հիմնադրամների ներկայացուցիչները կանոնագրի վերաբերյալ կարծիք հայտնեցին, ընթերցվեց հոգևոր խորհրդի հայտարարությունը։ Այնուհետ անցկացվեց քվերակություն, որի արդյունքում ձայները կիսվեցին։ Ապա ընդլայնված կազմով անցկացված քննարկման ընթացքում հիմք ընդունելով մեծամանության կարծիքը՝ որոշում կայացվեց պատրիարքի ընտրությանը գնալ կանոնադրությամբ առաջարկվող պայմաններով»։

Այսպիսով՝ փաստացիորեն Պոլսո հայոց պատրիարքարանը որոշեց չբողոքարկել Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից պարտադրված սահմանափակումը։ Ստացվում է, որ ըստ նոր կանոնադրության պայմանների՝ Պոլսի պատրիարքի աթոռի համար պայքարող թեկնածուների թիվը խիստ կրճատվում է։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել
15:20, 10 հուլ
Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է
14:54, 09 հուլ
Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները
16:15, 08 հուլ
Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}