• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 04:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:23, 04 Հոկտեմբեր 2019

WSJ. «Եթե Թուրքիան քրդերի դեմ գործողություն սկսի Սիրիայում, ապա ամերիկացիները ստիպված դուրս կգան Եփրատի արևելիք»

WSJ. «Եթե Թուրքիան քրդերի դեմ գործողություն սկսի Սիրիայում, ապա ամերիկացիները ստիպված դուրս կգան Եփրատի արևելիք»

Ամերիկյան հայտնի պարբերական Wall Street Journal (WSJ)  անդրադարձել է Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին։

Թեմայի շուրջ WSJ–ի հետ զրուցել են ամերիկացի մի շարք պաշտոնյաներ, որոնց անունը չի հրապարակվում։

Նրանց խոսքերով, եթե Թուրքիան Եփրատ գետի արևելքում նոր ռազմական գործողություններ սկսի, ապա այնտեղ  տեղակայված ամերիկյան զինված ստորաբաժանումները ստպված կլինեն դուրս գալ։

Պաշտոնյաներից մեկը, անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի կողմից լրացուցիչ ուժերի կուտակմանը թուրք-սիրիական սահմանին, նշել է.

«Թուրքիան այդ տարածք է ուղարկում մեծ թվով զրահապատ մեքենաներ։ Թուրքիայի և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) միջև զինված բախումը կարող է արագացնել այնտեղից՝ ԱՄՆ-ի դուրս գալու գործընթացը»։

Հիշեցնենք,
որ Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայի անվտանգության գոտու ստեղծման գործընթացը  ձգձգելու մեջ։  ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվել էին Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել, սակայն կողմերն ունեն մի շարք տարաձայնություններ անվտանգության պայմանների շուրջ։ 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
15:49, 22 օգոս
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
14:28, 21 օգոս
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:48, 21 օգոս
Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}