Իրավական13:41, 04 Հոկտեմբեր 2019
Էրդողանը դատի է տվել իր համար ցմահ բանտարկություն կանխատեսող նախկին զինվորականին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել թուրքական բանակի պահեստազորի ծովակալ Աթիլլա Քըյաթին «Twitter»-ում արած գրառման համար: Գրառման մեջ Քըյաթը Էրդողանի համար նույն «վերջն» է կանխատեսել, ինչը որ եղավ Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենի դեպքում՝ ցմահ բանտարկության դատավճիռ:
Քըյաթը, անդրադառնալով վերջին օրերին Էրդողանի կուսակիցների կողմից շրջանառության մեջ դրած այն թեզին, որի ընդունման դեպքում նախագահական ընտրություններում հաղթանակի համար պահանջվող 50+1 տոկոսը նկփոխարինվի 40+1 տոկոսի, գրել է.
«Ընտրությունների (խորհրդարանական-խմբ.) անցողիկ շեմը 10 տոկոսի բարձրացրած Քենան Էվրենի ու այսօր ընտրվելու (նախագահ-խմբ.) շեմը մինչև 40 տոկոս իջեցնել ցանկացողի մեջ ոչ մի տարբերություն չկա: Երկուսի վերջը ևս հնարավոր է լինի նույնը»:
Էրդողանի փաստաբան Հուսեյին Այդընը այս գրառման համար բողոք է ներկայացրել դատախազություն՝ պնդելով, որ թեև գրառման մեջ իր պաշտպանյալի անունն ուղղակիորեն չի հիշատակվում, բայց գրառումից ու մեկնաբանություններից ակնհայտ է, որ «թիրախավորվել է հենց Էրդողանը»:
Հիշեցնենք, որ Քենան Էվրենը եղել է Թուրքիայի 7-րդ նախագահը (1982-1989թթ.):
1980թ. ռազմական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչներից մեկը հանդիսացած Էվրենը մինչ այդ զբաղեցրել է երկրի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Հեղաշրջումից հետո նա զբաղեցրել է գերիշխող դիրք նոր վարչակազմում, ապա ընտրվել է նախագահ և այդ պաշտոնում մնացել մինչև 1989 թվականը։
Հեղաշրջումը և Էվրենի կառավարման սկիզբն ուղեկցվել են մասսայական քաղաքական ճնշումներով. 178 հազար մարդ ձերբակալվեց, 64 հազարը բանտարկվեց, 30 հազարը զրկվեց քաղաքացիությունից, 450 մարդ մահացավ խոշտանգումներից, 50 մարդ ենթարկվեց մահապատժի շատերը անհետ կորան։
2012 թվականի հունվարի 10-ին Թուրքիայի դատական մարմինները մեղադրեցին Քենան Էվրենին 1980 թվականի հեղաշրջմանը մասնակցելու մեջ։ 2014 թվականին հունիսի 18-ին Անկարայի 10-րդ քրեական դատարանը նրան մեղավոր ճանաչեց «պետական իշխանության դեմ հանցագործություն» կատարելու համար և նրան դատապարտեց ցմահ ազատազրկման, ինչպես նաև զրկեց զինվորական կոչումից։
2015 թվականի մայիսի 1-ին որովայնի սուր ցավով նա տեղափոխվել է հիվանդանոց և հենց այնտեղ մայիսի 9-ին մահացել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |