Ռազմական17:55, 02 Հոկտեմբեր 2019
Թուրքիայի պաշտպանության նախարար. «Եթե չլինի F-35-ը, մենք կարտադրենք մեր սեփական կործանիչը»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ եթե իրենց չվաճառեն ամերիկյան F-35 մարտական օդանավերը, իրենք կստեղծեն իրենց սեփական կործանիչները:
Աքարն ընդգծել է, որ Թուրքիան այսօրվա դրությամբ ի վիճակի է արտադրել իր զենքն ու զինամթերքը:
«Milgem» ռազմանավերը, «Altay» տանկերը, «Fırtına» հրետանային համակարգերը, «Atak» հարձակողական ուղղաթիռները, հարվածային և ոչ հարվածային անօդաչու թռչող սարքերը, «Hürküş» ուսումնական ինքնաթիռները, առաջին թռիչքն իրակացրած ու շուտով սերիական արտադրության դրվելիք «Gökbey» ընդհանուր նշանակության ուղղաթիռն ու մեր արտադրած այլ զինտեխնիկաները ցուցիչն են այն բանի, որ մենք շեշտը դնում ենք ազգայինի ու տեղականի վրա», ասել է նախարարը:
Հավելել է նաև, որ այդ աշխատանքները շարունակվելու են ավելի մեծ թափով: «Եթե չլինի F-35-ը չի, ոչինչ, մենք «Hürküş» ենք արտադրել, կործանիչ էլ կարտադրենք: Չի լինում «Patriot»-ը, արտադրում ենք «Siper»-ը՝ մեր սեփական ՀՕՊ համակարգը: Ու ավելի ենք կատարելագործելու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |