• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Մայիս, 2025
Երկուշաբթի 03:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային11:49, 02 Հոկտեմբեր 2019

Պատգամավորը Թուրքիայի մշակույթի նախարարին հարցրել է Մարաշում գանձ որոնելու դեպքի մասին

Պատգամավորը Թուրքիայի մշակույթի նախարարին հարցրել է Մարաշում գանձ որոնելու դեպքի մասին

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թումա Չելիքն օրերս Մարաշի նախկին հայկական ու հրեական թաղամասում գանձ որոնելու «օրինական» աշխատանքների վերաբերյալ հարց է ուղղել մշակույթի նախարարին:

Մարաշի Դուլքադիրօղլու շրջանի Իսա Դիվանլը թաղամասում ենթադրյալ գանձը գտնելու համար հորատումներ անելու թույլտվությունը տվել է Թուրքիայի մշակութային հարստությունների պահպանման հանձնաժողովը:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (ԺԴԿ-HDP) ընտրված ասորի Չելիքը նախ նշել է, որ գանձախուզությունը մեծ վնաս է հասցնում մշակութային ժառանգությանն: Գանձախույզների արած «պեղումների» պատճառով լրջորեն վնասվել են մի շարք պատմական հուշարձաններ:  

Պատգամավորը հիշեցրել է նաև, որ հուշարձաններին հասցվող վնասը կանխելու համար հիմնվել է «Գանձախուզության վարչություն», որը սահմանել է գանձ որոնելու թույլտվության դեպքում իրականացվելիք աշխատանքների պայմանները, ընդ որում թույլտվություն կարելի է տրամադրել միայն այնպիսի տարածքների համար, որոնք դուրս են մշակութային ու բնության ժառանգության պահպանման օրենքով պահպանվող վայրերից ցանկից:

Պարզելու համար, թե արդյոք Մարաշում պետությունից ստացած թույլտվությամբ կատարված գանձախուզության աշխատանքների ժամանակ պահպանվել են օրենքի պահանջները, պատգամավորը մշակույթի նախարար Նուրի Էրսոյին գրավոր հղել է հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ տեղեկություններ ու փաստաթղթեր կան նշյալ տեղանքում գանձ լինելու մասին:
     
  • Գանձախուզության վարչության կողմից հաստատված բոլոր պայմանները բավարարվե՞լ են:
     
  • Թանգարանների վարչությունից համապատասխան թույլտվություն ստացվե՞լ է:
     
  • Պեղման վայրում գտնվելիք հնարավոր երկրաբանական ու մշակութային գտածոները չվնասելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկվե՞լ են:
     
  • Տեղում քանի՞ մասնագետ է հետևել գործընթացին:

     

Չելիքը հետաքրքրվել է նաև, թե այս պահին Թուրքիայում քանի հոգու է տրամադրվել գանձ որոնելու թույլտվություն և արդյոք նախախարարությունը պատրաստվում է գանձախուզությունն արգելող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:

Պատգամավորը ցանկացել է իմանալ նաև, թե ինչ միջոցներ է ձեռնարկում նախարարությունը ապօրինի գանձախուզության դեմ պայքարելու համար և քանի ապօրինի գանձախույզի նկատմամբ է վերջին 5 տարում իրավական գործընթաց տարվել:

Աղբյուր`    Bianet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ամփոփվել է պոլսահայ աշխարհահռչակ նկարչի անվան մրցաշարը
14:24, 12 մայ
Թուրքիայում ամփոփվել է պոլսահայ աշխարհահռչակ նկարչի անվան մրցաշարը

Արա գյուլերի մրցաշարում առաջին տեղը գրավել է Ստամբուլում գործող հայկական «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:

Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը
11:55, 15 ապր
Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Բուրսայում փլուզման եզրին գտնվող 300-ամյա  հայկական եկեղեցին կվերածվի մշակութային կենտրոնի
15:20, 11 ապր
Բուրսայում փլուզման եզրին գտնվող 300-ամյա հայկական եկեղեցին կվերածվի մշակութային կենտրոնի

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}