Ռազմական11:20, 30 Սեպտեմբեր 2019
Էրդողան. «Ունենալու ենք մեր սեփական արտադրության ռազմական ինքնաթիռները»

Թուրքիան պատրաստվում է սեփական արտադրության ռազմական ինքնաթիռներ ունենալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրքական «Ազգային նավ» նախագծի շրջանակներում արտադրված «TCG Kınalıada» անունով հակասուզանավային կորվետի (ռազմանավ) շահագործման հանձնելու արարողության ժամանակ:
Էրդողանը նշել է, որ այս հարցում իրենց վճռականությունն ավելի է աճել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով Թուրքիային դուրս թողեց F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից:
«F-35 ինքնաթիռների շուրջ զարգացումներն ավելացրել են մեր վճռականությունն այդ ուղղությամբ: Ինչպես անօդաչու թռչող սարքերը, հարվածային անօդաչու թռչող սարքերն ու արբանյակներն ենք նախագծել ու օդ բարձրացրել, այնպես էլ հասնելու ենք մեր սեփական կործանիչի արտադրությանը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանն ավելացրել է նաև, որ իրենց թիրախը երկրի պաշտպանական արդյունաբերության՝ արտաքին աշխարհից ունեցած կախումը 2023-ին զրոյի հասցնելն է: Այդ տարեթվին լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:

Համաձայնագիրը ներառում է Լիբիայի բանակի կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր։

Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |