• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 04:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական16:51, 27 Սեպտեմբեր 2019

Քաֆթանջըօղլու․ «Թուրքիայում իրավունք չի մնացել․ անհնար է բարեփոխել այն, ինչ գոյություն չունի»

Քաֆթանջըօղլու․ «Թուրքիայում իրավունք չի մնացել․ անհնար է բարեփոխել այն, ինչ գոյություն չունի»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն սոցցանցերում կատարած գրառումների պատճառով դատապարտվել է 9 տարի 8 ամիս 20 օր ազատազրկման։ Եթե դատավճիռը վավերացվի, ընդդիմադիր գործիչը կազատազրկվի։

Գերմանիա այցի ընթացքում «Deutsche Welle» պարբերականին տված հարցազրույցում Քաֆթանջըօղլուն նշել է, որ իր դեմ թուրքական  դատարանի նշանակած պատժամիջոցը ոչ թե իրավական, այլ քաղաքական ենթատեքստ ունի։

«Սա քրեական գործ չէ, պատժիչ գործ է։ Հասարակությունն արդեն տեսնում է, որ այս որոշման  պատճառները ոչ թե իրավական են, այլ քաղաքական», - նշել է Քաֆթանջըօղլուն։

Անդրադառնալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից ներկայացված դատական բարեփոխումների նախագծին՝ Քաֆթանջըօղլուն ասել է․ «Ես այն մարդկանցից եմ, ովքեր համոզված են, որ Թուրքիայում օրենք և իրավունք չի մնացել, ուստի հնարավոր չէ բարեփոխել այն, ինչը գոյություն չունի»։

Խոսելով Թուրքիայում կին քաղաքական գործիչ լինելու դժվարությունների մասին՝ Քաֆթանջըօղլուն նկատել է տվել, որ Թուրքիայում պարզապես կին լինելն էլ շատ դժվար է։

Նշենք, որ ԺՀԿ-ի 96-ամյա պատմության մեջ Ջանան Քաֆթանջըօղլուն առաջին կին գործիչն է, ով ղեկավարել է կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցը։ Նա դատապարտվել է 7 տարի առաջ կատարած գրառումներում «Թուրքիա պետությունը հրապարակավ ստորացնելու», «Թուրքիայի պետական պաշտոնյային /Էրդողանին/ հրապարակավ վիրավորելու», «Հանրապետության նախագահին վիրավորելու», «Ժողովրդի մեջ հրապարակայնորեն ատելություն և թշնամանք հրահրելու», «Ահաբեկչական խմբավորման քարոզչություն կատարելու» մեղադրանքով։

 

Աղբյուր`    Deutsche Welle

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
09:45, 14 օգոս
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
13:21, 12 օգոս
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}