• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 22:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային12:16, 26 Սեպտեմբեր 2019

«Մարդ-գլուխգործոց». թուրք պրոֆեսորի անդրադարձը մեծ լեզվաբան Հակոբ Մարթայանին

«Մարդ-գլուխգործոց». թուրք պրոֆեսորի անդրադարձը մեծ լեզվաբան Հակոբ Մարթայանին

Թուրքիայում գերադասում են լռել թուրքական պետականության և մշակույթի կերտման գործում հայերի ունեցած դերակատարման մասին: Սակայն, այդ հայերից մեկի մասին թուրքերը չեն կարող չխոսել: Խոսքը ժամանակակից թուրքերենի հիմնադիր Հակոբ Մարթայանի, կամ ինչպես թուրքերն են անվանում նրան, Հակոբ Դիլաչարի մասին է:

Հայ ժողովրդի անվանի ներկայացուցիչը ծնվել է 1895թ. մայիսի 22-ին Կ. Պոլսում: Սովորել է Կ. Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում՝ Ռոբերտ քոլեջում, եղել է այդ քոլեջի անգլերենի ուսուցիչ, ապա՝ տնօրենը:

Թուրք պրոֆեսոր, քաղաքագետ Ջունեյթ Աքալընը «Aydınlık» թերթում  «Հակոբ Դիլաչար. մարդ-գլուխգործոց»  վերտառությամբ հոդված է հրապարակել բազմաշնորհ Մարթայանի կյանքի և գործունեության մասին:

Թուրք հեղինակը գրում է, որ Հակոբ Մարթայանը եղել է Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին քարտուղարը, հայերենից և թուրքերենից բացի, տիրապետել է անգլերեն, հունարեն, իսպաներեն, լատիներեն, գերմաներեն, ռուսերեն և բուլղարերեն լեզուներին: 1934թ. երբ Թուրքիայում ընդունվում է ազգանվան մասին օրենքը, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի առաջարկով Հակոբ Մարթայանը ստանում է «Դիլաչար» (լեզու բացող, լեզվի բանալի) ազգանունը և հետագայում իր աշխատությունները ստորագրում որպես  «A. Dilaçar»:

«Ափսոս որ բավականաչափ չենք ճանաչում թուրքերենի մանրանկարիչներից Հակոբ Դիլաչարին, ով նվեր է թուրքական մշակույթին: Օրինակ՝ նա է առաջինը, որ Մուստաֆա Քեմալին առաջարկել է ընդունել «Աթաթուրք» ազգանունը»,-նկատել է տվել Աքալընը:

Հեղինակն այնուհետև անդրադառնում է Աթաթուրքի և Մարթայանի առաջին հանդիպմանը՝ նշելով, որ այն տեղի է ունեցել Դամասկոսում: Հակոբ Մարթայանն առաջին համաշխարհային պատերազմին ուղարկվել է արևելյան ռազմաճակատ: Իսկ Կովկասյան ճակատում կատարած աշխատանքի համար պարգևատրվել մեդալով: Գերմանացի սպաներին թուրքերեն է սովորեցրել:

Աքալընը հայտնում է, որ Հակոբին տխրեցնում է այն փաստը, երբ  Մուստաֆա Քեմալի մոտ իրեն որպես «լրտես» են ներկայացնում: Իսկ իրեն մեղադրելու պատճառը լինում է այն, որ Հալեպում  մի բանտարկյալ անգլիացի սպայի հետ անգլերենով է շփված լինում: Մարթայանին Մուստաֆա Քեմալը հարցնում է, թե ինչու չի փախչել մյուս սպաների նման, նա պատասխանել է. «Եթե ես չփախա կովկասյան ճակատից, ուրեմն Դամասկոսի փողոցներից էլ չէի փախչի»:

Մարթայանի մոտ մի գիրք է եղել, որը հետաքրքրել է Քեմալին, ինչն առիթ է հանդիսացել է երկուսի միջև երկարատև զրույցի:

«Թուրքերենի մասին Հակոբի դիտարկումները և այդ գիրքը մեծ ազդեցություն է թողնում Քեմալի վրա: Նա առաջին անգամ է տեսնում լատինատառ թուրքերենով գիր»:

Հեղինակը նշում է, որ Աթաթուրքը և Մարթայանը երկրորդ անգամ հանդիպում են 1932թ. Թուրքական լեզվագիտական համագումարի ընթացքում, որն էլ դառնում է իրենց բարեկամության սկիզբը:

«Մարթայանն այնքան խորն էր տիրապետում թուրքերենին, որ մեզնից շատերը չեն կարող ընկալել»,- գրում է հոդվածի հեղինակը:

Վերջինս մեծ բացթողում է համարում այն փաստը, որ մինչև օրս Ստամբուլում կամ Անկարայում չի տեղադրվել Հակոբ Դիլաչարի արձանը՝ հաշվի առնելով նրա ունեցած ծանրակշիռ դերը և ներդրումը Թուրքիայի մշակութային կյանքում:

Աղբյուր`    Aydinlik.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)
09:37, 19 մայ
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Թուրքիայում ամփոփվել է պոլսահայ աշխարհահռչակ նկարչի անվան մրցաշարը
14:24, 12 մայ
Թուրքիայում ամփոփվել է պոլսահայ աշխարհահռչակ նկարչի անվան մրցաշարը

Արա գյուլերի մրցաշարում առաջին տեղը գրավել է Ստամբուլում գործող հայկական «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:

Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը
11:55, 15 ապր
Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}