Տնտեսական13:11, 26 Սեպտեմբեր 2019
Իրանը դոլար չի օգտագործում Թուրքիայի և Ռուսաստանի հետ առևտրում

Իրանի կենտրոնական բանկի նախագահ Աբդուլնասիր Հիմմեթին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ առևտուր իրականացնելիս դոլար չի օգտագործում:
Հիմմեթին նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև վճարումները կատարում են երկու երկրների ազգային արժույթներով, իսկ Թուրքիայի հետ առևտրի շուրջ 30-40 տոկոսն իրականացվում է ազգային արժույթով, մնացած մասը` եվրոյով:
«Այժմ այդ երկրների հետ չենք համագործակցում դոլարով: Եվրոն որպես ֆինանսական լծակ (lverage) ենք տեսնում, այդ իսկ պատճառով, եթե երկու երկրների ազգային դրամական միավորը տատանվի, ապա մյուս կողմը վնաս չի կրի»,-ասել է Հիմմեթին:
Կենտրոնական բանկի նախագահը համոզմունք է հայտնել, որ ազգային արժույթների օգտագործումը պատճառ կհանդիասնա, որպեսզի դոլարը աստիճանաբար դուրս գա առևտրաշրջանառությունից:
Իրանցի պաշտնոյայի փոխանցմամբ` այժմ մի շարք երկրներ պատրաստ են առևտուրն իրականացնել ազգային դրամական միավորով իրականացնել, որպեսզի ԱՄՆ-ն չկարողանա վերահսկել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |