Մշակութային12:16, 26 Սեպտեմբեր 2019
«Մարդ-գլուխգործոց». թուրք պրոֆեսորի անդրադարձը մեծ լեզվաբան Հակոբ Մարթայանին
Թուրքիայում գերադասում են լռել թուրքական պետականության և մշակույթի կերտման գործում հայերի ունեցած դերակատարման մասին: Սակայն, այդ հայերից մեկի մասին թուրքերը չեն կարող չխոսել: Խոսքը ժամանակակից թուրքերենի հիմնադիր Հակոբ Մարթայանի, կամ ինչպես թուրքերն են անվանում նրան, Հակոբ Դիլաչարի մասին է:
Հայ ժողովրդի անվանի ներկայացուցիչը ծնվել է 1895թ. մայիսի 22-ին Կ. Պոլսում: Սովորել է Կ. Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում՝ Ռոբերտ քոլեջում, եղել է այդ քոլեջի անգլերենի ուսուցիչ, ապա՝ տնօրենը:
Թուրք պրոֆեսոր, քաղաքագետ Ջունեյթ Աքալընը «Aydınlık» թերթում «Հակոբ Դիլաչար. մարդ-գլուխգործոց» վերտառությամբ հոդված է հրապարակել բազմաշնորհ Մարթայանի կյանքի և գործունեության մասին:
Թուրք հեղինակը գրում է, որ Հակոբ Մարթայանը եղել է Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին քարտուղարը, հայերենից և թուրքերենից բացի, տիրապետել է անգլերեն, հունարեն, իսպաներեն, լատիներեն, գերմաներեն, ռուսերեն և բուլղարերեն լեզուներին: 1934թ. երբ Թուրքիայում ընդունվում է ազգանվան մասին օրենքը, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի առաջարկով Հակոբ Մարթայանը ստանում է «Դիլաչար» (լեզու բացող, լեզվի բանալի) ազգանունը և հետագայում իր աշխատությունները ստորագրում որպես «A. Dilaçar»:
«Ափսոս որ բավականաչափ չենք ճանաչում թուրքերենի մանրանկարիչներից Հակոբ Դիլաչարին, ով նվեր է թուրքական մշակույթին: Օրինակ՝ նա է առաջինը, որ Մուստաֆա Քեմալին առաջարկել է ընդունել «Աթաթուրք» ազգանունը»,-նկատել է տվել Աքալընը:
Հեղինակն այնուհետև անդրադառնում է Աթաթուրքի և Մարթայանի առաջին հանդիպմանը՝ նշելով, որ այն տեղի է ունեցել Դամասկոսում: Հակոբ Մարթայանն առաջին համաշխարհային պատերազմին ուղարկվել է արևելյան ռազմաճակատ: Իսկ Կովկասյան ճակատում կատարած աշխատանքի համար պարգևատրվել մեդալով: Գերմանացի սպաներին թուրքերեն է սովորեցրել:
Աքալընը հայտնում է, որ Հակոբին տխրեցնում է այն փաստը, երբ Մուստաֆա Քեմալի մոտ իրեն որպես «լրտես» են ներկայացնում: Իսկ իրեն մեղադրելու պատճառը լինում է այն, որ Հալեպում մի բանտարկյալ անգլիացի սպայի հետ անգլերենով է շփված լինում: Մարթայանին Մուստաֆա Քեմալը հարցնում է, թե ինչու չի փախչել մյուս սպաների նման, նա պատասխանել է. «Եթե ես չփախա կովկասյան ճակատից, ուրեմն Դամասկոսի փողոցներից էլ չէի փախչի»:
Մարթայանի մոտ մի գիրք է եղել, որը հետաքրքրել է Քեմալին, ինչն առիթ է հանդիսացել է երկուսի միջև երկարատև զրույցի:
«Թուրքերենի մասին Հակոբի դիտարկումները և այդ գիրքը մեծ ազդեցություն է թողնում Քեմալի վրա: Նա առաջին անգամ է տեսնում լատինատառ թուրքերենով գիր»:
Հեղինակը նշում է, որ Աթաթուրքը և Մարթայանը երկրորդ անգամ հանդիպում են 1932թ. Թուրքական լեզվագիտական համագումարի ընթացքում, որն էլ դառնում է իրենց բարեկամության սկիզբը:
«Մարթայանն այնքան խորն էր տիրապետում թուրքերենին, որ մեզնից շատերը չեն կարող ընկալել»,- գրում է հոդվածի հեղինակը:
Վերջինս մեծ բացթողում է համարում այն փաստը, որ մինչև օրս Ստամբուլում կամ Անկարայում չի տեղադրվել Հակոբ Դիլաչարի արձանը՝ հաշվի առնելով նրա ունեցած ծանրակշիռ դերը և ներդրումը Թուրքիայի մշակութային կյանքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նախագահել է Բալըքլըի գերեզմանատան Ս. Սարգիս մատուռի հրապարակում տեղադրված 84-րդ պատրիարքի կիսանդրիի բացումը:
Ներկայացումն առաջին անգամ ֆրանսերենով և թուրքերենով բեմադրվել է 2020-ին կազմակերպված «Ստամբուլի մշակութային և արվեստի հիմնադրամի» թատրոնի փառատոնի շրջանակներում:
Նա խաղացել է «Բարեպաշտություն», «Անհաջողակը», «Փրկություն» և մի շարք այլ ֆիլմերում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |