Տարածաշրջան10:19, 25 Սեպտեմբեր 2019
Իսրայելի վարչապետ. «Հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող դասեր տալ Իսրայելին»

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանում Իսրայելին ուղղված քննադատությանը:
Էրդողանն առիթը բաց չի թողել՝ Իսրայելին մեղադրելու զավթողական քաղաքականության մեջ։ Թուրքիայի ղեկավարը Իսրայելին կոչ էր արել Գոլանի բարձունքները վերադարձնել Սիրիային։
Իսրայելի վարչապետի գրասենյակի թվիթերյան էջում տեղադրվել էր Նեթանյահուի պատասխանը Էրդողանին, որտեղ մասնավորապես ասված է.
«Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերին կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողան, վերջ տուր ստերիդ»։
Հիշեցնենք, որ նախկինում նմանատիպ փոխադարձ մեղադրանքներ էլի եղել են Էրդողանի և Նեթանյահուի միջև։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |