Իրավական11:24, 23 Սեպտեմբեր 2019
Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Վանի բնակիչը դատապարտվել է 12 տարվա բանտարկության

Վանի բնակիչ Բուրհան Բորաքը դատապարտվել է 12 տարի 3 ամիս ազատազրկման՝ սոցցանցերում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։
Քաղաքացին դատարանի առաջ է կանգնել 2014թ․ հրապարակած 7 գրառման պատճառով՝ դրանցից յուրաքանչյուրի համար դատապարտվելով 1 տարի 8 ամիս ազատազրկման։ Դատարանը հրաժարվել է պայմանականորեն հետաձգել վճռի իրականացումը։
Ինքը՝ Բորաքը, համոզված է, որ իր բոլոր հրապարակումները տեղավորվում են խոսքի ազատության շրջանակներում։
«Հարց եմ տալիս այդպիսի վճիռ կայացրած դատավորներին ու դատախազներին․ ձեր խիղճը հանգի՞ստ է, թե՞ այդ որոշումը ճնշումների արդյունքում եք կայացրել։ Մի երկրում, որտեղ դատական համակարգը անկախ չէ, նման պատիժներն անակնկալ չեն», - ասել է նա՝ հավելելով, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։
Իսկ Բորաքի փաստաբան Ջիհաթ Դուրմազի բնութագրմամբ՝ դատարանի սահմանած պատժաչափը ռեկորդային է, քանի որ նմանատիպ դեպքերում ավելի վաղ տրված առավելագույն պատիժը եղել է 2 տարվա ազատազրկումը։
Ուշագրավ է, որ ազատազրկման վճռի պատճառ հանդիսացած գրառումներից մեկն էլ վերաբերում է նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին։
«Նա թեև զբաղեցնում է վարչապետի աթոռը, բայց իրականում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից որպես խամաճիկ է այնտեղ դրվել»,- գրել էր Բորաքը Դավութօղլուի մասին։ Թուրքական դատարանը վճռել է, որ այս գրառումը ևս Էրդողանին ուղղված վիրավորանքն է պարունակում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
India.com-ը հրապարակել էր այդ հրթիռը գովազդող տեղեկություն՝ պնդելով, որ այն կարող է «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |