Ռազմական16:35, 23 Սեպտեմբեր 2019
Թուրքիային պատկանող F-16 կործանիչները թռիչք են իրականացրել Սիրիայի օդային տարածքում

Սիրիայի օդային տարածքում թռիչքներ են իրականացրել Թուրքիայի օդուժին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչներ: Այս մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրառում է կատարել Twitter-ի պաշտոնական էջում:
Թուրքիայի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մասնավորապես նշվում է.
«Անսասան վճռականություն» ռազմագործողության շրջանակում մեր օդուժին պատկանող 2 հատ F-16 կործանիչ այսօր 10:00-12:00-ի սահմաններում թռիչք են իրականացրել Սիրիայի օդային տարածքում»:
Նշենք, որ «Անսասան վճռականություն» օպերացիան, որում պաշտոնապես ընդգրկված է ավելի քան 60 երկիր, օդային հարվածներով և այլ միջոցներով ուղեկցվող գործողություն է, որը նպատակ ունի աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ փաստացի պայքարող իրաքյան ռազմական ուժերին եւ սիրիացի ապստամբներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
India.com-ը հրապարակել էր այդ հրթիռը գովազդող տեղեկություն՝ պնդելով, որ այն կարող է «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |