Իրավական13:12, 23 Սեպտեմբեր 2019
Էրդողան. «Գյուլենի արտահանձնման ուղղությամբ ԱՄՆ-ի հետ շարունակում ենք ակտիվ բանակցել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շարունակում են ԱՄՆ-ի հետ ակտիվ բանակցել Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ կասկածվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման ուղղությամբ:
ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնած Էրդողանն այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում թուրք ուսանողների կարիքները հոգալու նպատակով հիմնադրված «TÜRKEN» (ԹՅՈՒՐՔԵՆ) հիմնադրամի ավանդական ճաշի ժամանակ:
«Հուլիսի 15-ի գիշերը (Թուրքիայում 2016-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ամսաթիվ-խմբ.) 251 համաքաղաքացիների սպանած ու 2193 մարդու վիրավորած այդ կազմակերպության արմատներն ամբողջ աշխարհում կտրելու հարցում վճռական ենք: Փենսիլվանիայի շառլատանը (նկատի ունի Գյուլենին, ով բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում-խմբ.) ու մնացած բոլոր մարդասպանները և պատվիրատուները պետք է հատ-հատ պատասխան տան դատարանի առաջ իրենց կատարած հանցագործությունների համար: Կազմակերպության ղեկավարին ու մյուս ահաբեկիչներին Թուրքիային հանձնելու համար մեր արդարադատության ու արտաքին գործերի նախարարություններն ԱՄն-ում շարունակում են ակտիվ բանակցությունները»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել էր 258 զոհ և 2.196 վիրավոր: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի մեջ մեղադրում են գյուլենական համայնքի առաջնորդ, իսլամի քարոզիչ ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը, ով շատ կողմնակիցներ ուներ պետական կառավարման տարբեր ոլորտներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
India.com-ը հրապարակել էր այդ հրթիռը գովազդող տեղեկություն՝ պնդելով, որ այն կարող է «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |