Հասարակական13:26, 19 Սեպտեմբեր 2019
2018-ին Թուրքիայում սպանված 440 կանանց խորհրդանշող 440 զույգ կոշիկ է ամրացվել շենքի պատին

Ստամբուլի Քաբաթաշ թաղամասի շենքերից մեկի արտաքին պատից 440 զույգ կոշիկ է ամրացվել:
Գրաֆիկական դիզայներ, երաժիշտ Վահիթ Թունայի այս նախագիծը միտված է ուշադրություն հրավիրել Թուրքիայում տղամարդկանց կողմից կատարվող կանանց սպանությունների վրա:
440 թիվն էլ համապատասխանում է 2018 թվականին Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանված կանանց թվին: Ոչ սովորական այս նախաձեռնությունը գրավում է Մեջլիսի Մեբուսան անունով բավական բանուկ փողոցի անցորդների ուշադրությունը, ովքեր դրական են արտահայտվում նախաձեռնության վերաբերյալ:
Վահիթ Թունան նշել է, որ այս կերպ ցանկանում է հասնել մարդկանց ենթագիտակցությանը, ինչ համար էլ օգտագործել է կանանց խորհրդանշող ամենահասարակ պարագաներից մեկը՝ բարձրակրունկ կոշիկը: Նշվում է, որ 260քմ մակերեսով ցուցադրությունը բաց է լինելու մինչև 2020-ի մարտի 20-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |