Իրավական16:44, 18 Սեպտեմբեր 2019
Թուրքիայում քուրդ քաղաքապետի ձերբակալությունից հետո իշխանությունները հոգաբարձու են նշանակել

Թուրքական իշխանությունների կողմից արևելյան նահանգներում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված քաղաքապետների փոխարեն պետական կառավարիչների նշանակումը շղթայական բնույթ է ստացել:
Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիրի նահանգի Քուլփի շրջանի քրդամետ HDP-ից ընտրված քաղաքապետի` Մեհմեթ Ֆաթիհ Թաշի ձերբակալությունից հետո նրա փոխարեն իշխանությունները ժամանակավոր պաշտոնակատար էին նշանակել Մուսթաֆա Գյոզլեթին:
Էրզրումի նահանգապետարանի հայտնած տեղեկության համաձայն` նախօրեին Էրզրումի Քարայազը շրջանի HDP-ից ընտրված քաղաքապետ Մելիքե Գյոքսունի ձերբակալությունից կարճ ժամանակ անց՝ այսօր պետական կառավարիչ (հոգաբարձու) է նշանակվել Մեսութ Թաբաքջըօղլուն:
Նշենք, որ քաղաքապետի հետ միասին ձերբակալվել էին ևս 5 անձինք, որոնցից 2-ը քաղաքային խորհրդի (ավագանու-խմբ.) անդամներ են:
Հաղորդվում է, որ որոշ ժամանակ առաջ Էրզրումի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում տեղի ունեցող գործերից մեկի շրջանակներում «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքով Գյոքսուի և մյուսների վերաբերյալ 7 տարի 6 ամիս ազատազրկման որոշում էր կայացվել, ինչը սակայն բողոքարկվել էր: Բողոքը քննող բարձրագույն դատարանը օրերս անփոփոխ էր թողել նախորդ դատարանի որոշումը, ինչի հետևանքով քաղաքապետը, ավագանու 2 անդամներն ու ևս 3 հոգի ձերբակալվել են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետները պաշտոններից հեռացվել, նրանց փոխարեն որպես հոգաբարձու նշանակվել էին համապատասխան նահանգների նահանգապետները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
India.com-ը հրապարակել էր այդ հրթիռը գովազդող տեղեկություն՝ պնդելով, որ այն կարող է «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |