Հասարակական17:48, 18 Սեպտեմբեր 2019
Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվն աճել է

Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակի տվյալների համաձայն՝ 2019թ․ Թուրքիայի 7․610 քաղաքացի Գերմանիայում ապաստան ստանալու դիմում է ներկայացրել։
Գերմանական մամուլում տեղ գտած տեղեկության համաձայն՝ ներկայացված ապաստանի հայտերի նախնական հաստատումների թիվը զգալիորեն աճել է։ Մասնավորապես հայտնի է, որ դիմումների շուրջ 48․8 տոկոսին ընթացք է տրվել։
Նշենք, որ 2018թ․ Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը հայտնել էր Թուրքիայից ստացված 10․655 հայտի մասին, որոնցից ընթացք էր տրվել շուրջ 41․4 տոկոսին։ 2017թ․ Թուրքիայից Գերմանիային էր ներկայացվել 8․483 ապաստանի խնդրանք, որոնցից հաստատվել էր միայն 28․1 տոկոսը։
2016թ․ Թուրքիան գտնվում էր Գերմանիայից ամենից հաճախ ապաստան խնդրող երկրների առաջատար տասնյակում։ Հրապարակված վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ Թուրքիան այդ ցանկում 4-րդն է՝ Սիրիայից, Իրաքից և Նիգերիայից հետո։
Նշենք, որ 2018թ․ Թուրքիան այդ ցանկում հինգերորդն էր, իսկ 2017թ․ զբաղեցնում էր վեցերորդ տեղը։ Եթե մինչև տարեվերջ Թուրքիայից ներկայացվող ապաստանի դիմումների ինտենսիվությունը մնա նույն մակարադակի վրա, ապա ընդհանուր առմամբ 2019թ․ ներկայացված ապաստանի հայտերը կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |