Իրավական17:50, 17 Սեպտեմբեր 2019
Թուրքիայում հակասահմանադրական է ճանաչվել նախկին նախարարների դեմ հետաքննության լուսաբանման արգելքը

Թուրքիայի Սահամանադրական դատարանը վճռել է, որ նախկին նախարարներին առաջադրված մեղադրանքների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի մասին տեղեկատվության հրապարակման արգելքը խոսքի և մամուլի ազատության ոտնահարում է։
Նշենք, որ խոսքը նախկին նախարարներ Մեհմեթ Զաֆեր Չաղլայանի, Էգեմեն Բաղըշի, Մուամմեր Գյուլերի և Էրդողան Բայրաքթարի մասին է, ովքեր մեղադրվում են կաշառակերության և անօրինակությունների մեջ։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ նախկին նախարարները հրաժարական էին տվել 2013թ․ դեկտեմբերի 17-ի աղմկահարույց զարգացումներից հետո, երբ կաշառակերության և պաշտոնի չարաշահման մեղադրանքով մի քանի տասնյակ պաշտոնյաներ էին ձերբակալվել։ Նախկին նախարարների դեմ հետաքննություն իրականացնելու նպատակով հատուկ խորհրդարանական հանձնաժողով էր հիմնվել։ Սակայն 2014թ․ նոյեմբերի 21-ին Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննության գաղտնիությունն ու անխափան ընթացքն ապահովելու պատճառաբանությամբ արգելել էր հանձնաժողովի գործունեության մասին մամուլում որևէ լուսաբանում հրապարակել։
Թուրքիայի «Հանրային ռադիո և հեռուստաընկերությունը» բողոքել էր այդ որոշման դեմ, իսկ արդյունքի չհասնելով՝ դիմել Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը վճռել է, որ այդ արգելքով խախտվել են խոսքի և մամուլի ազատության իրավունքները, որոնք երաշխավորվում են Թուրքիայի սահմանադրության 26-րդ և 28-րդ հոդվածներով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
India.com-ը հրապարակել էր այդ հրթիռը գովազդող տեղեկություն՝ պնդելով, որ այն կարող է «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |