Քաղաքական17:58, 17 Սեպտեմբեր 2019
Թուրքիան դատապարտել է Հունաստանում թուրքական դրոշի հանդեպ ցուցաբերված պահվածքը

Թուրքիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է նախօրեին Հունաստանում թուրքական «Մուրաթփաշա» և հունական «PAOK» ձեռքի գնդակի (հանդբոլ) թիմերի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպը:
Երբ «Մուրաթփաշա» թիմի երկրպագունները մտել են խաղաղադաշտ, նկատել են, որ միայն Հունաստանի դրոշն է կախված, իսկ թուրքականը բացակայում է: Նրանք դիմել են խաղի կազմակերպիչներին, որպեսզի կախեն Թուրքիայի դրոշը, վերջիններս, սակայն, մերժել են:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«2019թ. սեպտեմբերի 13-ին Սալոնիկում «Մուրաթփաշա»-ի և «PAOK»-ի միջև կայացած ձեռքի գնդակի խաղի ժամանակ տեղի ունեցած դեպքը ևս մեկ անգամ ի ցույց դրեց Հունաստանում առկա հակաթուրքական, ծայրահեղ ազգայնամոլական շրջանակների տգեղ դեմքը:»
Թուրքիան անընդունելի է համարում, որ Հունաստանն արգելել է բարձրացնել թուրքական դրոշը, թեև նշվում է, որ երկու թիմերի միջև նախապես պայմանավորվածություն է եղել երկու երկրի դրոշները բարձրացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեպտմբերի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա։

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |