Միջազգային13:49, 16 Սեպտեմբեր 2019
Անաստասիադիս․ «Թուրքիան պետք է պատասխան տա Կիպրոսի դեմ ուղղված գործողությունների համար»

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում բարձրաձայնել Թուրքիայի հարցը։
Կիպրոսի նախագահը մտադիր է հասնել նրան, որ Թուրքիան միջազգային հանրությունից արժանի պատասխան ստանա Կիպրոսի դեմ իրականացրած գործողությունների համար։
Անաստասիադիսը նաև նշել է, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն Անկարայի այն որոշման դեմ, համաձայն որի՝ Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող Վարոշա քաղաքը պետք է բացվի կիպրոսաբնակ թուրքերի և զբոսաշրջիկների առաջ։ Կիպրոսի նախագահի պնդմամբ՝ Թուրքիայի այդ նախաձեռնությունը հակասում է ՄԱԿ-ի կայացրած որոշումներին։
Անաստասիադիսը շեշտել է, որ առաջիկա օրերին իր գլխավոր առաքելությունը կլինի Թուրքիայի սադրիչ գործողություններին պատասխանելը․ «Ես այդ նպատակի համար կօգտվեմ ՄԱԿ-ում իմ ներկայությունից, ՄԱԿ-ում իմ ելույթը լիովին կնվիրեմ այդ հարցին և կհանդիպեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ երկրների ներկայացուցիչների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ», - հայտարարել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |