Ռազմական18:06, 16 Սեպտեմբեր 2019
Թուրքիան և ԱՄՆ-ն 5-րդ համատեղ պարեկությունն են իրականացրել Սիրիայում

Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդուժի ստորաբաժանումները շարունակում են համատեղ պարեկային ծառայություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետից արևելք ընկած հատվածում: Հենց այդ հատվածում է նախատեսվում երկու երկրների կողմից ստեղծել համատեղ անվտանգության գոտի:
Նշվում է, որ արդեն կատարվել է 5-րդ օդային պարեկությունը, որին մասնակցել են ԱՄՆ-ին ու Թուրքիային պատկանող 2-ական ուղղաթիռներ: Այն տևել է շուրջ 2 ժամ: Թուրքական ԶՈՒ-ին պատկանող ուղղաթիռները թռել են թուրք-սիրիական սահմանի թուրքական, իսկ ԱՄՆ-ի ուղղաթիռները՝ սիրիական կողմից:
Նշենք, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումներն առաջին անգամ Եփրատ գետի արևելքում ցամաքային համատեղ պարեկություն էին իրականացրել դեռ սեպտեմբերի 8-ին։ Այդ գործողությունը Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի կառուցելու թուրք-ամերիկյան նախաձեռնության նախնական փուլերից մեկն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |