• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 08:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական14:11, 13 Սեպտեմբեր 2019

Թուրքական ընդդիմադիր թերթի 5 լրագրողներ ազատ են արձակվել բանտից

Թուրքական ընդդիմադիր թերթի 5 լրագրողներ ազատ են արձակվել բանտից

Թուրքիայում 16-րդ վերաքննիչ դատարանը  որոշում է կայացրել ընդդիմադիր Cumhuriyet/«Ջումհուրիյեթ» (թարգմ. Հանրապետություն) թերթի դատավարության բողոքարկման գործով: Որոշման արդյունքում ազատ են արձակվել 5 նախկին աշխատակիցներ, որոնք ամիսներ շարունակ ազատազրկված էին՝ առանց դատարանի վերջնական որոշման առկայության:  Վերաքննիչը փոխել է նաև թերթի նախկին թղթակից Ահմեթ Շըքի մեղադրանքը՝ «ահաբեկչական կազմակերպությանը օգնելը» դարձնելով «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն»: Թերքի գլխավոր հաշվապահ Էմրե Իփերի պատիժն էլ անփոփոխ է թողել:

Ազատ արձակված լրագրող Մուսա Քարթը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց դատավարության դեպքում տեղի է ունեցել լրիվ հակառակ գործընթաց, ինչը որ տեղի է ունենում նման դեպքերում զարգացած երկրներում:

«Ժամանակակից իրավական պետությունում մարդիկ դատապարտվում են, ապա՝ պատիժը կրում: Մեզ մոտ ամբողջովին հակառակը եղավ՝ 9 ամիս Սիլիվրիի բանտում կալանավորված մնալուց հետո միայն կարողացանք դատարանի առջև դուրս գալ: 4.5 ամիս առաջ էլ Քանդըրա բանտ տեղափոխվելիս ասել էինք, որ Ջումհուրիյեթի գործը շարունակվելու է ժողովրդի խղճով: Այդպես էլ եղավ և վերաքննիչի որոշմամբ սխալն ուղղվեց: Արդեն բոլորը գիտեն, որ վախի մթնոլորտ ստեղծելու համար լրագրողներին բանտարկում են:Ուզում ենք, որ արդեն հասկանան, որ դա ճիշտ ճանապարհ չէ: Թող իմանան ու տեսնեն, որ բանտերը ո՛չ մեր դիրքորոշումն են փոխում, ո՛չ էլ ժպիտը»:  

Նշենք, որ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) հետ կապվող «Cumhuriyet» թերթի դատավարության շրջանակներում 15 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Թուրքիայում ահաբեկչական հայտարարված տարբեր կազմակերպությունների հետ կապերի ունենալու համար: Մինչը բողոքարկումը գործով 15 հոգու վերաբերյալ թուրքական դատարանը 81 տարվա ազատազրկման որոշում էր կայացրել:

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
09:45, 14 օգոս
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
13:21, 12 օգոս
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}