Հասարակական10:47, 13 Սեպտեմբեր 2019
Դիարբեքիրում պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփ շրջանում ավտոմեքենա է պայթեցվել։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ պայթյունի պատճառը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբն է եղել։ Նշենք, որ Անկարան PKK-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Պայթյունի հետևանքով տուժել են մեքենայում գտնվող գյուղացիները։ 7 մարդ մահացել է։ Եվս 13 գյուղացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Տուժածները Մուշից, Բաթմանից եկած և հենց Քուլփում բնակվող բանվորներ են, որոնք անտառում փայտահատությամբ էին զբաղվում։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հիվանանդանոցում այցելել է հիվանդներին, զրուցել նրանց հարազատների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |