Իրավական14:11, 13 Սեպտեմբեր 2019
Թուրքական ընդդիմադիր թերթի 5 լրագրողներ ազատ են արձակվել բանտից

Թուրքիայում 16-րդ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ընդդիմադիր Cumhuriyet/«Ջումհուրիյեթ» (թարգմ. Հանրապետություն) թերթի դատավարության բողոքարկման գործով: Որոշման արդյունքում ազատ են արձակվել 5 նախկին աշխատակիցներ, որոնք ամիսներ շարունակ ազատազրկված էին՝ առանց դատարանի վերջնական որոշման առկայության: Վերաքննիչը փոխել է նաև թերթի նախկին թղթակից Ահմեթ Շըքի մեղադրանքը՝ «ահաբեկչական կազմակերպությանը օգնելը» դարձնելով «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն»: Թերքի գլխավոր հաշվապահ Էմրե Իփերի պատիժն էլ անփոփոխ է թողել:
Ազատ արձակված լրագրող Մուսա Քարթը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց դատավարության դեպքում տեղի է ունեցել լրիվ հակառակ գործընթաց, ինչը որ տեղի է ունենում նման դեպքերում զարգացած երկրներում:
«Ժամանակակից իրավական պետությունում մարդիկ դատապարտվում են, ապա՝ պատիժը կրում: Մեզ մոտ ամբողջովին հակառակը եղավ՝ 9 ամիս Սիլիվրիի բանտում կալանավորված մնալուց հետո միայն կարողացանք դատարանի առջև դուրս գալ: 4.5 ամիս առաջ էլ Քանդըրա բանտ տեղափոխվելիս ասել էինք, որ Ջումհուրիյեթի գործը շարունակվելու է ժողովրդի խղճով: Այդպես էլ եղավ և վերաքննիչի որոշմամբ սխալն ուղղվեց: Արդեն բոլորը գիտեն, որ վախի մթնոլորտ ստեղծելու համար լրագրողներին բանտարկում են:Ուզում ենք, որ արդեն հասկանան, որ դա ճիշտ ճանապարհ չէ: Թող իմանան ու տեսնեն, որ բանտերը ո՛չ մեր դիրքորոշումն են փոխում, ո՛չ էլ ժպիտը»:
Նշենք, որ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) հետ կապվող «Cumhuriyet» թերթի դատավարության շրջանակներում 15 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Թուրքիայում ահաբեկչական հայտարարված տարբեր կազմակերպությունների հետ կապերի ունենալու համար: Մինչը բողոքարկումը գործով 15 հոգու վերաբերյալ թուրքական դատարանը 81 տարվա ազատազրկման որոշում էր կայացրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |