Իրավական15:59, 12 Սեպտեմբեր 2019
Զեկույց․ «Իշխող կուսակցությունը Թուրքիան վերածել է լրագրողների բանտի»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) պատգամավոր Ալփայ Անթմենը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո երկրում մտցված «արտակարգ դրության» ռեժիմի (OHAL) վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Զեկույցի հեղինակը զուգահեռներ է անցկացրել 1980թ․ սեպտեմբերի 12-ի հեղաշրջման հետ։
Անթմենի խոսքով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կառավարման տարիները մարդկանց ստիպեցին երանի տալ Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվերնի ժամանակներին։ «ԱԶԿ-ն Թուրքիան վերածել է լրագրողների բանտի», - գրում է հեղինակն իր զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի իշխանությունները 7 անգամ երկարաձգել են 2016թ․ հուլիսին հայտարարված «արտակարգ դրության» ռեժիմի ժամկետը։ Այդ ընթացքում հրապարակվել են օրենքի ուժ ունեցող 36 որոշումներ (KHK)։
«Քենան Էվրենի հեղափոխությունն անցավ, դրա փոխարեն եկավ ավելի վատը՝ ԱԶԿ-ի հեղափոխությունը», - գրում է Անթմենը։
Նա արձանագրում է, որ 2016թ․ հուլիսի 20-ին հայտարարված «արտակարգ դրության» ռեժիմից հետո երկրում 134․144 մարդ է հեռացվել աշխատանքից։ Սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո այդ թիվը կազմել էր 4․891։ Ընդ որում՝ OHAL-ի հռչակումից հետո պաշտոնից ազատվել է 17․498 սպա և ենթասպա, աշխատանքից հեռացվել՝ 6․081 մտավորական, իսկ 1980թ․ հեղաշրջումից հետո պաշտոնաթող սպաների ու ենթասպաների թիվը կազմում էր 2․000, աշխատանքից հեռացված մտավորականների թիվը՝ ընդամենը 120։
1980թ․ հեղաշրջումից հետո իրավական հետապնդման էր ենթարկվել 3․854 ուսուցիչ, իսկ 2016թ․ հեղաշրջման փորձից հետո՝ ավելի քան 61․000-ը։ OHAL-ի ընթացքում և դրանից հետո Թուրքիայում պաշտոնից ազատվել է ավելի քան 5․000 դատավոր ու դատախազ, սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո այդ թիվը 42 էր։ 1980թ․ կալանավորվել էր ընդամենը 31 լրագրող, այն դեպքում, որ այսօր՝ «արտակարգ դրության» ռեժիմի դադարեցում հետո անգամ թուրքական բանտերում դեռ 131 ազատազրկված լրագրող կա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |