Իրավական12:27, 10 Սեպտեմբեր 2019
Էրդողանի դեմ մահափորձին աջակցելու մեջ մեղադրվող նախկին ենթասպա է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի կազմակերպմանն աջակցելու մեջ մեղադրվող նախկին ենթասպա Աբդյուլքադիր Օ․-ն։ Թուրքական բանակի նախկին զինվորականը մեղադրվում է 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ Էրդողանի դեմ մահափորձի պատրաստվող ռազմական որոնողափրկարարական թիմին զինամթերք տրամադրելու մեջ։
Նախկին ենթասպայի մեղավորության վերաբերյալ ձեռք բերված փաստերի հիման վրա Իզմիրի հանրապետական դատախազությունը նրա դեմ հետաքննություն է սկսել։ Պարզվել է, որ կասկածյալը գտնվում է Էսքիշեհիրում։ Նահանգային անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կազմակերպած հատուկ գործողությամբ Աբդյուլքադիր Օ․-ն ձերբակալվել է, նա կտեղափոխվի Իզմիր։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները 2016թ․ հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են ամերիկաբնակ Ֆեթհուլլահ Գյուլենին և նրա թիմին, որը Թուրքիայում հայտնի է որպես «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորում» (FETÖ)։ FETÖ-ի ենթադրյալ անդամների ու աջակիցների դեմ իրականցող անհաշիվ ոստիկանական գործողությունները, հետաքննություններն ու հարուցվող քրգործերը վերջին 3 տարում երկրի օրակարգային թեմաներից են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
India.com-ը հրապարակել էր այդ հրթիռը գովազդող տեղեկություն՝ պնդելով, որ այն կարող է «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |