Քաղաքական16:25, 10 Սեպտեմբեր 2019
Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահը հայտնվել է ազգայնականների թիրախում

Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ, իշխող ուժի ներկայացուցիչ Բյուլենթ Արընչը հայտնվել է իշխող կոալիցիայի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) թիրախում։ Պատճառն այն է, որ Արընչը հանդես է եկել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Ջանան Քաֆթանջըօղլուի նկատմամբ հանդուրժողոականություն դրսևորելու կոչով։
Տարիներ առաջ Twitter-ում կատարած իր գրառումների պատճառով ազատազրկման դատապարտված Քաֆթանջըօղլուի մասին ԱԶԿ-ական գործիչը մասնավորապես ասել էր․ «Ես նրա ոչ մի գրառման հետ համաձայն չեմ։ Բայց մենք պետք է հարգենք խոսքի ազատությունը, պետք է հանդուրժողականություն դրսևորենք»:
ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելիի խորհրդական Յըլդըրայ Չիչեքը խստորեն է դատապարտել է Արընչի վերոհիշյալ հայտարարությանը։
«Բյուլենթ Արընչը պատերազմ է հայտարարել նախագահ Էրդողանին՝ հանդես գալով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) և «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) հետ նույն ճամբարում։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ -AKP) պետք է ազատվի իր կազմում գտնվող PKK-ի և FETÖ-ի սիրահարներից», - հայտարարել է Չիչեքը։
Հիշեցնենք, որ Ստամբուլի դատարանը ԺՀԿ-ական Ջանան Քաֆթանջըօղլուին տարիներ առաջ կատարած գրառումների պատճառով հինգ տարբեր մեղադրանքներով դատապարտել է ընդհանուր 9 տարի 8 ամիս 20 օր ազատազրկման։ Քաֆթանջըօղլուն մեղադրվում է ահաբեկչական խմբավորման քարոզչություն կատարելու, պետական պաշտոնյային հրապարակայնորեն վիրավորելու, հանրապետության նախագահին հրապարակայնորեն վիրավորելու, Թուրքիայի Հանրապետությունը ստորացնելու, հանրության մեջ թշնամանք և ատելություն սերմանելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |