Տարածաշրջան13:00, 05 Սեպտեմբեր 2019
Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել է թուրքական դրոշը՝ վրան գանգ

Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել է Թուրքիայի դրոշը՝ վրան պատկերված գանգ՝ հետևյալ գրությամբ. «Դուք ձեր տեղը նստեք»:
Այս մասին հայտնում է լիբանանյան «Lebanondebate.com» լրատվական կայքը՝ հրապարակման մեջ նշելով, որ գանգը խորհրդանշում է Օսմանյան Թուրքիայի արյունարբու կերպարը։
Ըստ աղբյուրի՝ պաստառը փակցվել է մի խումբ լիբանանցի երիտասարդների կողմից՝ ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Լիբանանի նախագահ Միշել Աունի հայտարարության վերաբերյալ տարածած կոշտ հաղորդագրությանը:
Հիշեցնենք, որ Լիբանանի և Թուրքիայի միջև լարում էր առաջացել այն բանից հետո, երբ Լիբանանի նախագահը «Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման օրվա կապակցությամբ իր գրառման մեջ անդրադարձել էր առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությանը, որով Լիբանանի պատմության մեջ նոր փուլ սկսվեց, և Լիբանանը անկախություն ձեռք բերեց։
Թուրքիայի արտգործնախարարությունը Լիբանանի նախագահի գրառումը որակել էր որպես անպատասխանատու և օսմանյան ժամանակաշրջանի նկատմամբ կանխակալ, անհիմն հղումներով հայտարարություն, որում Օսմանյան պետությունը ներկայացվում է «ահաբեկչական պետություն»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
India.com-ը հրապարակել էր այդ հրթիռը գովազդող տեղեկություն՝ պնդելով, որ այն կարող է «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |