Հասարակական14:10, 04 Սեպտեմբեր 2019
Թուրքիայում ամենից հաճախ մահվան հանգեցնող հիվանդությունը քաղցկեղն է

Թուրքիայում առավել հաճախ մահվան հանգեցնող հիվանդությունը քաղցկեղն է, որն այս առումով գերազանցում է անգամ սրտանոթային հիվանդություններին։
Կանադայի «McMaster» համալսարանի մասնագետները ուսումնասիրել են 35-70 տարեկան ավելի քան 160․000 հիվանդի հիվանդության և մահվան պատմությունները։
2005-2016 թթ․ ընդգրկող ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ընդհանուր առմամբ աշխարհում ամենամեծ մահացությունները դեռևս գրանցվում են սրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով։ Բայց բարձր և միջին եկամուտ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեդիան, Կանադան, Չիլին, Արգենտինան, Լեհաստանը և Թուրքիան, քաղցկեղը մահվան հանգեցնող առաջատար հիվանդություն է դարձել։
Բարձր եկամուտ ունեցող երկրներում քաղցկեղից մահացությունների թիվը կրկնակի անգամ գերազանցում է սրտանոթային համակարգի հիվանդություններից մահացությունների թվին։ Իսկ ցածր եկամուտներ ունեցող երկրներում այդ հարաբերակցությունն արդեն հասնում է 3/1-ի։
Ըստ մասնագետների՝ առաջիկայում քաղցկեղը կարող է դառնալ ընդհանրապես ողջ աշխարհում մահացությունների ամենահիմնական պատճառը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը տվյալներ է հրապարակել 2024-ին երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |