• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 13:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

14:44, 04 Սեպտեմբեր 2019

Էրդողանը դժգոհ է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու գործընթացից

Էրդողանը դժգոհ է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու գործընթացից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհ է Սիրիայի հյուսիսում անվտանգութայն գոտի ստեղծելու գործընթացից։ Էրդողանն այս մասին հայտարարել է Անկարա այցելած Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի  հետ անցկացրած համատեղ ասուլիսի ժամանակ։

Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցին, ասել է.

«Մենք անվտանգության գոտու վերաբերյալ առաջարկ ունենք, որի մասին խոսեց նաև Չեխիայի վարչապետը։ Այդ առաջարկը ԱՄՆ-ի նախկին նախագահ Օբամայի օրակարգում էլ կար։ Թրամփի շրջանում էլ այդ անվտանգության գոտու վերաբերյալ առաջարկ արեցի։  Քննարկեցի եվրոպական այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան։ Սաուդյան Արաբիայի հետ էլ քննարկեցի։ Բոլորն ասացին, որ լավ նախագիծ է, սակայն, երբ գործը հասավ իրականացմանը, ցավոք նման աջակցություն չեղավ։ Այժմ անվտանգության գոտին նրանց օրակարգում է, իսկ երբ մենք ենք ասում՝ դե սկսենք, մարդ չենք գտնում։  Անվտանգության գոտու միայն անունը մնաց»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը քննադատել է ԱՄՆ-ի զինված ուժերի հարվածները Սիրիայում։ Էրդողանը քննադատել է նաև Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները Իդլիբ նահանգում։

Հիշեցնենք, որ թեև թուրքական մամուլը նշել էր, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն անվտանգության գոտու վերաբերյալ, այնուամենայնիվ, հրապարակված հայտարարության մեջ որևէ խոսք չկար անվտանգության գոտու սահմանների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զինյալերի մասին։

ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14 կմ խորություն, իսկ Թուրքիան  ցանկանում է մինև 40 խորության անվտանգության գոտի Սիրիայի հյուսիսում։

Առկա խնդիրները ավելի մանրամասն քննարկելու համար որոշում է կայացվել ստեղծել անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն։  

Աղբյուր`    Takvim

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

India.com-ը հրապարակել էր այդ հրթիռը գովազդող տեղեկություն՝ պնդելով, որ այն կարող է «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Թուրքիան հակամդեմպինգային միջոցներ է կիրառում Չինաստանից և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների դեմ
Թուրքիան հակամդեմպինգային միջոցներ է կիրառում Չինաստանից և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների դեմ

Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել է
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել է

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}