Իրավական10:34, 04 Սեպտեմբեր 2019
Թուրքիան մեկն է այն 4 եվրոպական երկրներից, որտեղ դատական համակարգն անկախ չէ

Թուրքիան մեկն է այն 4 եվրոպական երկրներից, որտեղ դատական համակարգն ու դատավորները անկախ չեն։ Ըստ Եվրամիության մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ կախյալ դատական համակարգ ունեցող մյուս երկրներն են Հունգարիան, Լեհաստանը և Ռումինիան։
Եվրամիության անդամ և թեկնածու երկրների դատական համակարգերի վերաբերյալ Միյատովիչի հրապարակած գրավոր հայտարարության մեջ ընդգծվել է, որ դատական համակարգի անկախությունը իրավական պետության հիմքն է, ինչպես նաև՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ամենակարևոր պայմաններից մեկը։
ԵՄ հանձնակատարը նշել է, որ անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից արդար դատավարության իրականացումը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Միյատովիչը անդրադարձել է 9 երկիր կատարած իր այցերին՝ նշելով, որ հատկապես դրանցից 4-ում իշխանությունների միջամտութունը դատական համակարգի գործունեությանը մտահոգիչ չափով աճել է։
ԵՄ հանձնակատարը նաև վերահաստատել է ավելի վաղ Թուրքիայի վերաբերյալ իր հնչեցրած զգուշացումները։ Միյատովիչն ավելի վաղ Թուրքիային կոչ էր արել շտապ միջոցներ ձեռնարկել՝ դատական համակարգի վերաբերյալ վստահությունը վերականգնելու, և «արտակարգ դրության ռեժիմի» հասցրած վնասների վերականգնման համար։ Նա նաև զգուշացրել էր, որ Թուրքիայի դատական համակարգի անկախությունը վերջին շրջանում չափազանց թուլացել է, իսկ դատավորների և դատախազների միությունների վերաբերյալ ընդունված վերջին սահմանադրական փոփոխությունները հակասում են Եվրախորհրդի հիմնական ստանդարտներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
India.com-ը հրապարակել էր այդ հրթիռը գովազդող տեղեկություն՝ պնդելով, որ այն կարող է «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |