Միջազգային14:13, 03 Սեպտեմբեր 2019
Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Լիբանանի նախագահի գրառումը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել է Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունի՝ Օսմանյան պետությանը հասցեագրած խոսքերը։
«Լիբանանի նախագահն ասում է, որ Օսմանյան պետությունը լիբանանցիների նկատմամբ պետական ահաբեկչություն է կիրառել։ «Պետական ահաբեկչություն» արտահայտությունը մենք կտրականապես մերժում ենք, դատապարտում ենք, առարկում ենք», - հայտարարել է Չելիքը։
Ըստ խոսնակի՝ Լիբանանի համար լավագույն կառավարման մոդելը կիրառել են հենց օսմանցիները, իսկ օսմանյան տիրապետությունից դուրս գալուց հետո գերտերությունները տարածաշրջանում գաղութացման քաղաքականություն են վարել։
Չելիքի կարծիքով՝ Միշել Նաիմ Աունի տված բնորոշումը պարզապես քաղաքական նպատակներ է հետապնդում և կանխամտածված է եղել։ Չելիքը նաև շեշտել է, որ երբ Օսմանյան կայսրությունը ստեղծվել է, այդ տարածաշրջանում Լիբանան պետությունը որպես այդպիսին դեռևս գոյություն էլ չի ունեցել։
Հիշեցնենք, որ Լիբանանի նախագահը «Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման օրվա կապակցությամբ «Twitter»-ի իր էջում գրել էր. «Առաջին աշխարհամարտի ավարտով, օսմանցիների պարտությամբ և ֆրանսիական մանդատով մեր պատմության մեջ նոր փուլ սկսվեց։ 1920թ ստեղծեցինք Մեծ Լիբանանի Հանրապետությունը և ձեռք բերեցինք անկախություն»։
Թուրքիայում այդ գրառումը մեկնաբանվել էր որպես Լիբանանի նախագահի կողմից Օսմանյան Կայսրությանն ուղղված մեղադրանք ու վիրավորանք։ Միշել Նաիմ Աունի գրառմանն ավելի վաղ արձագանքել էին նաև Թուրքիայի արտգործնախարարությունն ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
India.com-ը հրապարակել էր այդ հրթիռը գովազդող տեղեկություն՝ պնդելով, որ այն կարող է «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |