Իրավական10:36, 03 Սեպտեմբեր 2019
ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է Թուրքիայում լրագրողների ձերբակալության նոր ալիքով

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների ձերբակալության վերջին դեպքերի առթիվ։
Խոսքն այն լրագրողների մասին է, ովքեր ձերբակալվել էին վերջերս երեք թուրք քաղաքապետների պաշտոնանկության դեմ մի քանի մարզում կազմակերպված բողոքի ցույցերը լուսաբանելու պատճառով։
Հարլեմ Դեզիրի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած պայմաններում լրագրողներին ազատ աշխատելու հնարավորություն տրվի, և ոչ մի լրագրող չպետք է բանտարկի միայն իր աշխատանքը կատարելու պատճառով»։
ԵԱՀԿ ներկայացուցիչը իր հայտարարության մեջ մասնավորապես անդրադարձել է մի քանի պարբերականների թղթակիցների հետ կապված միջադեպերին։
Այսպես, քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության թղթակիցներ Զիյան Քարահանը, Ահմեթ Քանբալը, Մեհմեթ Շահ Օրուչը և դարձյալ քրդական «Jinnews» լրատվական գործակալության թղթակիցներ Յելդա Օզբեքը, Ռոժդա Այդընը, Նուրջան Յալչընը և Հալիմե Փարլաքը ձերբակալվել էին օգոստոսի 19-ին և 20-ին՝ Դիարբեքիր և Մարդին քաղաքներում, ապա որոշ ժամանակ անց ազատ էին արձակվել։
Ըստ հայտարարության՝ Ստամբուլում օգոստոսի 22-ին ձերբակալվել էին քրդական «Özgür Gelecek» պարբերականի թղթակից Թայլան Օզգյուր Օզթաշը և «ETHA» լրատվական գործակալության թղթակից Թունահան Թուրհանը։ Իսկ օգոստոսի 20-ին Ստամբուլի իր տանը ձերբակալվել էր «Evrensel» թերթի աշխատակից Այշեգյուլ Թեզօրենը։ Այս երեք լրագրողները այնուհետև պայմանականորեն ազատ էին արձակվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |