Իրավական18:08, 02 Սեպտեմբեր 2019
Անկարայի դատարանը վճռել է կալանքից ազատել ընդդիմադիր գործիչ Սելահաթթին Դեմիրթաշին

Անկարայի ծանր հանցագործությունների դատարանը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ կալանքից ազատման որոշում է կայացրել։
«Ահաբեկչական խմբավորում ղեկավարելու», «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն վարելու», «հավաքների և ցույցերի մասին օրենքի խախտման», «հանրության շրջանում հրապարակայնորեն ատելություն և թշնամանք հրահրելու», «ժողովրդին օրինախախտության դրդելու», «հանցագործությունների մղելու», «հանցանքն ու հանցագործներին գովաբանելու» մեղադրանքով Դեմիրթաշի դեմ հարուցված գործով դատարանը վճռել է, որ ընդդիմադիր գործիչը կարող է ազատվել կալանքից, քանի որ նրա հարցաքննության փուլն ավարտվել է։
Կալանքից ազատ արձակման վճիռը պայմանական է, այսինքն՝ նույնիսկ ազատ արձակվելու դեպքում Դեմիրթաշը պետք է որոշակի փորձաշրջան անցներ։ Սակայն ԺԴԿ նախկին համանախագահը, այնուամենայնիվ, առայժմ կշարունակի մնալ Էդիրնեի բանտում, քանի որ ավելի վաղ մեկ այլ դատական գործով նրա դեմ կայացված վճռով դատապարտվել էր 4 տարի 8 ամիս ազատազրկման։
ԺԴԿ-ական մեկ այլ պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Դեմիրթաշն արդեն 2 տարի 10 ամիս գտնվում է բանտում, իսկ համաձայն Թուրքիայի Վճռաբեկ դատարանի որոշումների՝ ազատազրկման ժամկետի վերջին մեկ տարին կարող է ներառվել փորձաշրջանի մեջ։ Ուստի, ըստ ընդդիմադիր պատգամավորի, Սելահաթթին Դեմիրթաշը պետք է անհապաղ ազատ արձակվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
India.com-ը հրապարակել էր այդ հրթիռը գովազդող տեղեկություն՝ պնդելով, որ այն կարող է «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |