Իրավական17:34, 30 Օգոստոս 2019
Օգոստոսին Թուրքիայում 12 լրագրող է ձերբակալվել

Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, լրագրող Բարըշ Յարքադաշը մամուլի և լրագրողների իրավունքների վերաբերյալ հերթական ամենամսյա զեկույցն է հրապարակել։ «2019թ․ օգոստոսը լրագրողների համար «ամենաշոգ օգոստոսներից մեկն էր․ ճնշումները, ձերբակալություններն ու գրաքննությունը անպակաս էին», -գրել է հեղինակը։
Յարքադաշը արձանագրել է, որ մարտի 31-ի և հունիսի 23-ի ընտրություններից հետո թուրքական մամուլի նկատմամբ ճնշումները նկատելիորեն ավելացել են։ Նման պարագայում նախկին պատգամավորը տարակուսելի է համարել մամուլի ազատության մասին նախագահ Էրդողանի լավատեսական հայտարարությունները․ «Էրդողանը այդ ի՞նչ մամուլի ազատության մասին է խոսում։ Լրագրողները շնչել չեն կարողանում։ Մամուլում ոչ թե վարդագույն, այլ սև պատկեր ունենք», - գրել է Յարքադաշն իր զեկույցում։
Անդրադառնալով «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Էրեն Էրդեմի հարցին, ով արդեն 428 օր գտնվում է Էդիրնեի բանտում, նախկին պատգամավորը գրել է․ «Այն վերաբերմունքը, որին արժանացել է «Karşı» թերթի գլխավոր խմբագիր Էրեն Էրդեմը, ակնհայտ արտացոլում է Թուրքիայում լրագրողների նկամամբ ընդհանուր վերաբերմունքը։ Էրեն Էրդեմը լրագրողների դեմ կիառվող խնդիրների արտապատկերումն է», - գրում է հեղինակը։
Յարքադաշը ընդգծել է, որ նախորդ ամիս դատական որոշմամբ արգելվել է թուրքական մամուլում և սոցցանցերի թուրքական տիրույթում 2 թեմայի վերաբերյալ շուրջ 700 լուրի հրապարակումը և դրանց հետ կապված մեկնաբանությունների տարածումը։
Զեկույցի համաձայն՝ օգոստոսի ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է 12 լրագրող, իսկ ընդհանուր առմամբ այս ամսվա դրությամբ առնվազն 145 լրագրող գտնվում է բանտերում։ Օգոստոսին երկու լրատվակայքի դեմ հետաքննություն է սկսվել, մեկ լրագրողի դեմ դատական գործ է հարուցվել, 2 լրագրող հարձակման և ծեծի է ենթարկվել։ Կրպակներից և գրախանութներից հետ են կանչվել մի շարք գրքեր ու ամսագրեր, դրանց վաճառքն արգելվել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիային հանձնված կասկածյալները մեղադրվում են զինված կողոպուտի և թմրամիջոցների վաճառքի մեջ:

Թուրքիայի արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել դատապարտյալների թվի վերաբերյալ։

Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:
Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։
Օմեր Չելիք. «Մեր պետական կառույցները մանրակրկիտ կերպով հետևելու են այս գործընթացին»:
Նախկին ԱԶԿ-ական պատգամավորը մանրամասներ է հայտնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ինքնալուծարման գործընթացի վերաբերյալ:
Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |