Միջազգային10:41, 29 Օգոստոս 2019
ԱՄՆ-ի կոշտ պայմանը՝ թուրքերին. «Կամ F-35-ները, կամ S-400-ները»

Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը, ինչպես նաև ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ջոզեֆ Դանդորֆը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում անդրադարձել են Թուրքիայի հետ ունեցած խնդիրներին՝ կապված նոր սերնդի F-35 կործանիչների հետ։
Վերջերս Պենտագոնը ԱՄՆ-ին դուրս է թողել F-35-ների ծագրից։ Հիմնական պատճառն այն է, որ չնայած ամերիկյան ղեկավարության բազմաթիվ զգուշացումներին ու կոչերին, Թուրքիան այդպես էլ չհրաժարվեց ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու մտադրությունից։ Թուրքիան հույս ուներ, որ կարող է ձեռք բերել և ամերիկյան կործանիչները, և ռուսական համակարգերը։
Էսփերը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան նորից կարող է վերականգնվել F-35 –ների ծրագրում, եթե հետքայլ անի S-400-ների հարցում, ասել է.
«Այս հարցում ես շատ պարզ եմ եղել թե հանրության, թե թուրք գործընկերների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարություններում։ Կամ S-400-ները, կամ F-35-ները։ Կամ առաջինը, կամ երկրորդը, երկուսը մի տարածքում չեն կարող, նույնիսկ եթե մեկը ավտոտնակում կանգնեցված վիճակում լինի», - ասել է ամերիկացի պաշտոնյան։
Անդրադառնալով F-35-ների ծագրում Թուրքիայի վերականգնման հավանականությանը՝ ամերիկացի զինվորականը նշել է, որ իրենք կարող են այդ հարցը քննարկել միայն այն դեպքում, եթե Թուրքիան ամբողջովին դուրս գա S-400-ների ծրագրից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |