Իրավական10:06, 28 Օգոստոս 2019
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:
Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաձողովի հայտարարությունը տարածվել է «Hurriyet Daily News»-ում «Սկսվել է S-400-ների մատակարարման երկրորդ փուլը» հոդվածի հրապարակումից հետո:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Նախագահ Թրամփ, ինչպես պահանջվում է ԱՄՆ օրենսդրությամբ, S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի համար դուք պետք է պատժամիջոցներ սահմանեք Թուրքիայի դեմ: Թուրքիայի շահերը լավագույնս կարող են սպասարկվել ոչ թե Կրեմլի հետ համագործակցությամբ, այլ ԱՄՆ-ի»:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էլ ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մատակարարման երկրորդ փուլի մեկնարկի մասին և հավելել, որ առաջին ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մյուրթեդի օդանավակայան:
Հիշեցնենք, որ չնայած ԱՄՆ-ի բազմաթիվ կոչերին՝ Թուրքիան այդպես էլ չհրաժարվեց ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մտադրությունից։ Ռուսաստանն ավարտել է S-400-ների մասերի առաջին խմբաքանակի մատակարարումը։ ԱՄՆ-ն էլ իր հերթին արդեն հասցրել է Թուրքիայի դեմ կիրառել պատժամիջոցներ՝ կասեցնելով պաշտոնական Անկարայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |