• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 16:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

10:58, 28 Օգոստոս 2019

Պուտինը հայտնել է, որ Էրդողանը մեծապես հետաքրքրված է ռուսական СУ-35 և СУ-57 ռազմական ինքնաթիռներով

Պուտինը հայտնել է, որ Էրդողանը մեծապես հետաքրքրված է ռուսական СУ-35 և СУ-57 ռազմական ինքնաթիռներով

Նախօրեին Մոսկվայում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը համատեղ մամուլի ասուլիս են տվել։

Ասուլիսի ժամանակ լրագրողները տարբեր ոլորտներին առնչվող հարցեր են ուղղել երկու նախագահներին։

Պուտինը և Էրդողանը մինչ առանձին հանդիպում ունենալը, մասնակցել էին միջազգային ավիատիեզերական ցուցահանդես-տոնավաճառին, որը տեղի է ունեցել Մոսկվայի  Ժուկովսկի օդանավակայանում։ Միջոցառման ընթացքում Պուտինը Էրդողանին ներկայացրել է ռուսական մի շարք ավիացիոն տադրանքներ, այդ թվում 5-րդ սերնդի SU-57 մարտական օդանավեր։ Էրդողանը նաև ծանոթացել էր ռուսական քաղավիացիայի արտադրանքների հետ։

Ասուլիսի ժամանակ Էրդողանը, պատասխանելով ռուս-թուրքական ռազմական համագործակցության մասին հարցին ասել է. «Ցուցահանդեսը մեզ համար էլ շատ կարևոր էր։ S-400 ՀՕՊ համակարգերի հետ կապված շատ բամբասանքներ եղան։ Մենք ուշադրություն չդարձրեցինք դրանց վրա։ Այսօր սկսվեց S-400-ների մատակարարման երկրորդ փուլը։ Դրանք կշարունակվեն մինչև սեպտեմբերի վերջ։ Մեր աշխատակիցների վերապատրաստումները նույնպես շարունակվում են։  Այս հարցում մեր ունեցած համերաշխությունը ցանկանում ենք տարածել ռազմարդյունաբերության այլ հարթակներում, այդ թվում ռազմական ինքնաթիռների, հրթիռների հարցում։ Ամենակարևորն այն է, որ  համերաշխության մթնոլորտը պահպանվի»:

Էրդողանը նաև կարևորել է, որ ռուս զբոսաշրջիկները շարունակում են այցելել Թուրքիա, ինչը շարունակում է ամրապնդել ռուս-թուրքական հարաբերությունները։

Իսկ Պուտինը, խոսելով ռուս-թուրքական ռազմական համագործակցությունից, նշել է, որ ժամանակը չափազանց քիչ էր, որպեսզի թուրքական կողմին ներկայացնեին ռուսական ավիացիայի հաջողությունները և ձեռքբերումները։ 

Ըստ նրա՝ Թուրքիան և Ռուսաստանը «կարող են համատեղ աշխատանքներ իրականացնել СУ-35 ռազմական ինքնաթիռների հարցում  և կարող են համագործակցել  Су-57-երի  հարցում»։ 

Ընդ որում Պուտինը նշել է,որ թուրքական կողմին հետաքրքրել են ոչ միայն  ռուսական ռազմական, այլ նաև քաղավիացիոն արտադրանքները:  Էրդողանին մասնավորապես հետաքրքրել են Ми-38 քաղաքացիական ուղղաթիռները և ուղևորատար ինքնաթիռներից МС-21-ը:

Աղբյուր`    Ermeni haber

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքիայի Մանիսա և Իզմիր քաղաքները ջրի լուրջ խնդիր ունեն
Թուրքիայի Մանիսա և Իզմիր քաղաքները ջրի լուրջ խնդիր ունեն

Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:

Թուրքիան հակամդեմպինգային միջոցներ է կիրառում Չինաստանից և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների դեմ
Թուրքիան հակամդեմպինգային միջոցներ է կիրառում Չինաստանից և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների դեմ

Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}