Տնտեսական15:52, 26 Օգոստոս 2019
Եվրոպաբնակ թուրքերի գրեթե կեսը արձակուրդներին մեկնում է Թուրքիա

Եվրոպայում բնակվող յուրաքանչյուր երկու թուրքից մեկը (կամ գրեթե 47 տոկոսը) անցյալ տարի հանգստի համար նախընտրել է մեկնել Թուրքիա։ Վիճակագրության համաձայն՝ յուրքանչյուր եվրոպացի թուրք իր հանգստի ընթացքում հայրենիքում միջինում ծախսել է 1․175 եվրո։ Այդ ցուցանիշը երկու անգամ գերազանցել է Թուրքիայում հանգստացող գերմանացիների ծախսած գումարները։
Ընդհանուր առմամբ 2018թ․ Թուրքիայում իր հանգիստը կազմակերպել է Եվրոպայում հաստատված 2․8 մլն թուրք։ Նրանցից շուրջ 1․9 միլիոնը Գերմանիայում բնակվող թուրքերն են։ Եվրոպաբնակ թուրքերը նախորդ տարի Թուրքիայում անցկացրած արձակուրդի ընթացքում ծախսել են ընդհանուր 3․3 մլրդ եվրո։
Հանգստի համար Եվրոպայից Թուրքիա մեկնող թուրքերն այնտեղ անցկացնում են միջինում 24 օր։ Գերմանացի զբոսաշրջիկները Թուրքիայում միջինում 16 օր են անցկացնում։ Նրանք այդ ընթացքում ծախսում են միջինում 590 եվրո։
Նշենք, որ Եվրամիության անդամ 28 երկրների տարածքում շուրջ 5․7 մլն թուրք է բնակվում։ Նրանցից 2․4 միլիոնը ունի Թուրքիայի քաղաքացիություն։ Թուրքերը Եվրոպայում ամենից մեծ թիվ են կազմում Գերմանիայում (3 մլն 90․000), Հոլանդիայում (478․330) և Ֆրանսիայում (434․540)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:

Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |