Տարածաշրջան17:40, 26 Օգոստոս 2019
Էրդողան. «Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս Թուրքիայի ցամաքային ուժերը կմտնեն Եփրատի արևելք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մանազկերտի ճակատամարտի 948-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ խոսել է Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու մասին։ Էրդողանը նաև սպառնացել է ներխուժել Սիրիա, եթե անվտանգության գոտու շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները վերջնարդյունքում հաջողության չհասնեն։
«Թե դրսում, թե ներսում մենք հետապնդում ենք ահաբեկիչներին։ Մեր առաջնահերթությունը Եփրատի արևելքի հարցում դիվանագիտությունն է, բայց եթե արդյունքի չհասնենք, ապա մեր ծրագրերը կյանքի կկոչենք։ Մեր հարվածային և ոչ հարվածային անօդաչու թռչող սարքերն արդեն այդ տարածք են մտել։ Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս մեր ցամաքային զինված ստորաբաժանումները կմտնեն այդ տարածք։ Երբ մենք մեր օդային և ցամաքային ուժերով մտնենք տարածք (Եփրատի արևելք), վիճակն ավելի պարզ կտեսնենք»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Թուրքիան անվտանգության գոտու ստեղծման համար մի շարք պահանջներ է առաջ քաշում, այդ թվում և իր կողմից ահաբեկչական համարվող քուրդ զինյալների դուրսբերումը տարածքից։ ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14կմ խորություն, իսկ Թուրքիան՝ 40կմ խորություն: Ստեղծվելիք անվտանգության գոտու հարցերը քննարկելու համար Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնվել են ստեղծել համատեղ համակարգման կենտրոն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

Քոնյայում գրանցված երկրաշարժի օջախը գտնվել է 15.6 կմ խորության վրա։

Մասնագետների գնահատմամբ՝ 2025 թվականին արդեն այրվել է 40-50 հազար հեկտար տարածք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։
ԱՄՆ նախագահը հուլիսի 31-ի հրամանագրով մի շարք երկրների նկատմամբ նոր մաքաստուրքեր է սահմանել:
Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա:
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի հիման վրա նոր զեկույց է հրապարակել:
Ենթադրվում է, որ սպանությունները տեղի են ունեցել դեպրեսիայի ֆոնին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |