• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 15:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային17:03, 22 Օգոստոս 2019

Times․ «Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է»

Times․ «Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է»

Բրիտանական «Times» թերթը հրապարակել է Հունաստանի և  ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հավաքագրած վերջին տվյալները։ 

Ըստ այդմ՝ վերջին շաբաթներին վտանգավոր ծովային ուղևորությունների միջոցով Թուրքիայից Հունաստան մեկնող փախստականների թիվը եռապատկվել է։ Անօրինական փախստականների թվի կտրուկ աճը Հունաստանին դժվար կացության մեջ է դրել։

Օգոստոս ամսին Թուրքիայից ծովային ճանապարհով դեպի Հունաստան ուղևորված անօրինական գաղթականների թիվը կազմել է 1570։ Նախորդ տարի այդ թիվը 479 էր։ Այս տարի միայն հունական Միդիլլի կղզի մեկ օրում 490 անօրինական գաղթական է մուտք գործել։ Ներկայումս Միդիլլիում 2․000 հոգու համար կառուցված մի ճամբարում 8․000 փախստական է ապրում։

2019թ․ սկզբից առ այսօր Էգեյան ծովով 21․987 գաղթական է անցել։ Այդ ցուցանիշը անցած 2018թ․ ողջ ընթացքում կազմել էր 32․494։ Արձանագրվել է նաև, որ գաղթականների մեծ մասը աֆրիկյան երկրների ու Սիրիայի քաղաքացիներ են։

«Փախստականների ճգնաժամի ամենասուր պահին՝ 2015թ․, ամեն օր 10․000 փախստական էր գալիս հունական կղզիներ։ Հիմա իրավիճակն այլ է։ Բայց մասնագետները ամեն դեպքում համոզված են, որ փախստականների թվի ավելացումը պայմանավորված է Աթենքի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վատթարացմամբ։ Ենթադրվում է, որ Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ էրդողանը փորձում է այս խնդիրը որոշակիորեն կապել էներգետիկ ճգնաժամի հետ», - գրում է թերթը։

Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները վերջին տասնամյակներում հատկապես լարված են Էգեյան ծովում սահմանների հետ կապված խնդիրների պատճառով։ Երկու երկրները 1996թ․ հասել էին նախապատերազմյան վիճակի՝ մի շարք կղզիների նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառով։ Իսկ վերջին շաբաթների ընթացքում թուրք-հունական հարաբերությունները կրկին լարվել են Թուրքիայի՝ Հունաստանի ափերի մոտ նավթի և բնական գազի որոնողական աշխատանքներ կատարելու պատճառով։

 

Աղբյուր`    sozcu.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում
13:30, 21 օգոս
Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
13:25, 20 օգոս
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
14:12, 18 օգոս
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքիայի Մանիսա և Իզմիր քաղաքները ջրի լուրջ խնդիր ունեն
Թուրքիայի Մանիսա և Իզմիր քաղաքները ջրի լուրջ խնդիր ունեն

Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:

Թուրքիան հակամդեմպինգային միջոցներ է կիրառում Չինաստանից և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների դեմ
Թուրքիան հակամդեմպինգային միջոցներ է կիրառում Չինաստանից և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների դեմ

Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}