Միջազգային17:03, 22 Օգոստոս 2019
Times․ «Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է»
Բրիտանական «Times» թերթը հրապարակել է Հունաստանի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հավաքագրած վերջին տվյալները։
Ըստ այդմ՝ վերջին շաբաթներին վտանգավոր ծովային ուղևորությունների միջոցով Թուրքիայից Հունաստան մեկնող փախստականների թիվը եռապատկվել է։ Անօրինական փախստականների թվի կտրուկ աճը Հունաստանին դժվար կացության մեջ է դրել։
Օգոստոս ամսին Թուրքիայից ծովային ճանապարհով դեպի Հունաստան ուղևորված անօրինական գաղթականների թիվը կազմել է 1570։ Նախորդ տարի այդ թիվը 479 էր։ Այս տարի միայն հունական Միդիլլի կղզի մեկ օրում 490 անօրինական գաղթական է մուտք գործել։ Ներկայումս Միդիլլիում 2․000 հոգու համար կառուցված մի ճամբարում 8․000 փախստական է ապրում։
2019թ․ սկզբից առ այսօր Էգեյան ծովով 21․987 գաղթական է անցել։ Այդ ցուցանիշը անցած 2018թ․ ողջ ընթացքում կազմել էր 32․494։ Արձանագրվել է նաև, որ գաղթականների մեծ մասը աֆրիկյան երկրների ու Սիրիայի քաղաքացիներ են։
«Փախստականների ճգնաժամի ամենասուր պահին՝ 2015թ․, ամեն օր 10․000 փախստական էր գալիս հունական կղզիներ։ Հիմա իրավիճակն այլ է։ Բայց մասնագետները ամեն դեպքում համոզված են, որ փախստականների թվի ավելացումը պայմանավորված է Աթենքի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վատթարացմամբ։ Ենթադրվում է, որ Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ էրդողանը փորձում է այս խնդիրը որոշակիորեն կապել էներգետիկ ճգնաժամի հետ», - գրում է թերթը։
Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները վերջին տասնամյակներում հատկապես լարված են Էգեյան ծովում սահմանների հետ կապված խնդիրների պատճառով։ Երկու երկրները 1996թ․ հասել էին նախապատերազմյան վիճակի՝ մի շարք կղզիների նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառով։ Իսկ վերջին շաբաթների ընթացքում թուրք-հունական հարաբերությունները կրկին լարվել են Թուրքիայի՝ Հունաստանի ափերի մոտ նավթի և բնական գազի որոնողական աշխատանքներ կատարելու պատճառով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |