Գիտակրթական16:21, 21 Օգոստոս 2019
Հունաստանում աշակերտների թվի սղության պատճառով թուրքական դպրոցներ են փակվել
Հունաստանում՝ Արևմտյան Թրակիայում, փակված թուրքական դպրոցների թիվը հասել է 65-ի։ Դպրոցների գործունեությունը դադարեցվել է աշակերտների թվի անբավարարության պատճառով: Որոշումը կայացվել է Հունաստանի կրթության նախարարության կողմից:
Վերջին նմանատիպ որոշումը հրապարակվել է հուլիսի 31-ին։ Ըստ այդմ՝ 2019-2020 ուսումնական տարուց ժամանակավորապես կդադարեցվի Արևմտյան Թրակիայի ևս հինգ գյուղերում գործող հինգ թուրքական դպրոցների աշխատանքը։ Թեև թուրքական կողմը այս որոշումը որակում է որպես խտրականություն, իսկ աշակերտների թվի անբավարարությունը՝ պատրվակ, բայց իրականում հայտնի է, որ փակվող դպրոցների աշակերտների թիվը 9-ից քիչ է։ Նրանք նոր ուսումնական տարում կհաճախեն իրենց բնակության վայրին ամենամոտ գտնվող դպրոցները։
Ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների թիվը Հունաստանում կտրուկ կրճատվել էր 2011թ․, երբ կրթության նախարարությունը ֆինանսական ծախսերը կրճատելու և կրթության մակարդակը բարձրացնելու նպատակով որոշում էր կայացրել միավորել միջնակարգ դպրոցները։ Արդյունքում Հունաստանում գործող 1933 դպրոցներից մնացել էին 877-ը։ Այդ շրջանակում փակվել էր Թրակիայում գործող 14 թուրքական դպրոցի գործունեությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բացի Թուրքիայից, միջազգային այդ նախագծին միանալու դիմումներ են ներկայացվել նաև այլ պետություններից։
Թուրք պրոֆեսորն ընդգծել է Թուրքիայի կողմից տեղակայված չափիչ կայանների կարևորությունը ապագա տեխնոլոգիաների զարգացման համար:
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության մայրաքաղաքում թուրք-հունական հարաբերություններին նվիրված համաժողով է անցակցվել:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |